• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Օռնելա Մուտին առաջարկի դեպքում պատրաստ կլինի նկարահանվել հայկական ֆիլմում

Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտին չէր կարող մերժել հայկական կինոփառատոնին մասնակցելու առաջարկը Հայաստանի համար կարևոր տարում:

 Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին խոստովանեց հուլիսի 12-ին հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Մուտիի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Օռնելա Մուտին՝ Հայաստանի մասին

Ես ընդունեցի փառատոնի հրավերը, որովհետև այս տարին հատուկ է Հայաստանի համար: Հայաստանն այն երկիրն է, որ շատ է ճնշված եղել: Ես ունեմ մի շատ թանկագին ընկեր, որն ամուսնացել է հայի հետ: Նրա միջոցով ես շատ եմ լսել Հայաստանի մասին, ինձ շատ է դուր գալիս այս փառատոնը: Ինձ շատ դուր եկավ ֆիլմերի ընտրությունը, որ կատարեց փառատոնը: Երբեք չեմ եղել Հայաստանում, ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ոչ թե որովհետև գեղեցիկ է, այլև հոգեւոր է. չկարողացա մերժել: Զարմացած եմ, թե ինչպես են իտալերեն խոսում այստեղ:

«Սվանի սերը» կինոնկարի մասին

Այս ֆիլմը ցանկացել են նկարահանել շատ ռեժիսորներ, սա շատ դժվար գործ է: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա խաղալ այն դերը: Այդ դարաշրջանը, հագուստը, երկխոսությունները շատ հաճելի էին:

Մուտին՝ երջանկության մասին

Մարդ ծնվում է, որպեսզի ուրախանա: Մարդ պետք է ընդունի ոչ երկրային էներգիան և իր հետ ներդաշնակության մեջ լինի: Եվ կլինի երջանիկ, եթե ավելի լավ կկարողանա հասկանալ այն, ինչ ունի  և այն, ինչ չունի: Մեր հասարակությունը մեզ ցույց է տալիս այն, ինչ չունենք, և հետևաբար մոտանում ենք այն, ինչ չունենք:

Դերասանուհին «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի մասին

Իմ քույրը պետք է մասնակցեր ֆիլմի համար նախատեսված փորձին, և ինձ խնդրեց, որ ուղեկցեմ նրան: Սա իրական կնոջ պատմությունն է, պատմություն մի կնոջ մասին, որը Սիցիլիայի սովորույթի դեմ գնաց՝ այն է՝ առևանգված կինը պետք է ամուսնանա: Նա իրականում շատ խիզախ ազջիկ էր: Ես էլ 14 տարեկան էի, ռեժիսորն ընտրեց ինձ այդ դերի համար:

Քննադատության և հանդիսատեսի մասին

Կան ֆիլմեր, որոնք քեզ մեծ հռչակ են բերում, ֆիլմեր, որոնք շոյում են դերասանի էգոն: Քննադատությունը և հանդիսատեսը միշտ չէ, որ համաձայն են: Կան ֆիլմեր, որ պատմական են, օրինակ «Անսանձի սանձահարումը», և երկրորդ ֆիլմը Չելենտանոյի հետ նույնպես: Ես շնորհակալ եմ բոլոր ֆիլմերի համար:

Հայկական որևէ ֆիլմում նկարահանվելու մասին

Հայաստանը մեծ դերասաններ ունի, օրինակ՝ Ազնավուրը: Եթե կլինի առաջարկ, ես պատրաստ կլինեմ նկարահանվել հայկական ֆիլմում:

Նոր ֆիլմերի, ծրագրերի մասին

Տնտեսական ճգնաժամը նաև կինոյի վրա անդրադառնում: Ունեմ կարճամետրաժ անգլիական ֆիլմ, ինչպես նաև կմասնակցեմ իսպանական ֆիլմի նկարահանմանը: Բացի այդ, ՌԴ-ում մի թատերական բեմականացման եմ մասնակցելու, մի քանի ամիս իմ ռուսերենի վրա պետք է աշխատեմ: Էլի ծրագրեր կան, որոնց մասին չէի ցանկանա ակնարկել: Ճգնաժամը վատացավ, մենք՝ իտալացիներս, գնալով մոտենում ենք հույներին:

Ռեժիսոր դառնալու-չդառնալու մասին

Չգիտեմ, նույն հարցն ինձ որդիս տվեց մի քանի օր առաջ: Ես վստահ չեմ: Ունեմ փորձ, բայց անվստահություն եմ զգում: Լավ ռեժիսորը պետք է նաև լավ օպերատոր լինի:

Իտալացի կինոդիվա Օռնելա իր կինոդեբյուտն արեց 1970 թվականին՝ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմով: Հայտնի գեղեցկուհին հիմնականում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում: Առավել հայտնի աշխատանքներից են գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» (1984) ֆիլմում կերտած նրա կերպարը: «Սվանի սերը»Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» առաջին գրքի էկրանավորումն է, որտեղ Մուտիի խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը և Ալեն Դելոնը: 1985-ին կինոնկարն առաջադրվեց ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության երկու անվանակարգում: Մուտին նկարահանվել է նաև անվանի իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզզիի ֆիլմերում:Սակայն հայ հանդիսատեսին առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: Օռնելա Մուտիի Կաննի մշտական պատվավոր հյուրերից է: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:

Հարություն Խաչատրյանը խոստացավ, որ «Ոսկե ծիրան»-ն առաջիկա տարիներին կանցկացնի Մուտիի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:



Источник: galatv.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 424


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր