• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորություններըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի և առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, քննիչն առանց բավարար հիմքերի առկայության՝ նույն քրեական գործով ձերբակալել է Ռ. Թ.-ին և Վ. Վ.-ին և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Բացի այդ, քննիչի դիտավորյալ գործողությունների արդյունքում տեղի է ունեցել նախաքննական տվյալների և կայացվելիք հարկադրանքի միջոցների վերաբերյալ տեղեկատվության արտահոսք, ինչը հնարավորություն է տվելԳ. Գ.-ին, Ա. Ն.-ին և Գ. Ա.-ին թաքնվել քննությունից:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 482


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր