• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Գյումրին կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն. աշխարհագրագետ

«Հայաստանը ունի շատ մեծ պոտենցիալ զբոսաշրջության գրեթե բոլոր ճյուղերը զարգացնելու համար, սակայն այդ պոտենցիալը բավականաչափ ուսումնասիրված չէ եւ լիովին չի ներկայացվում զբոսաշրջիկներին»,- ասում է աշխարհագրագետ, «Գեոֆոն» ՀԿ ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը:


Նրա խոսքով՝ այստեղ չի իրականացվում զբոսաշրջության ռեսուրսների պատշաճ գնահատում, չկա զբոսաշրջության համար նախատեսված գրեթե ոչ մի ենթակառուցվածք, ինչպես նաեւ բնակչություն, որը սովոր է սպասարկել զբոսաշրջիկներին:


«Եւ բացի դրանից, խնդիր է նաեւ ամեն ինչ մի տեղում կենտրոնացնելը. երեւի քչերին է հետաքրքիր, թե ինչպիսի հնարավորություն կունենա որեւէ ճյուղի զարգացումը, ասենք, հենց Շիրակի մարզում: Մեզ մոտ զբոսաշրջություն ասելով՝ հասկանում ենք Ծաղկաձոր, Տաթեւ, Գառնի, Գեղարդ, Դիլիջանի անտառներ, Սեւանա լիճ: Ճիշտ է, այստեղ դրանք չկան, բայց կան այնպիսի վայրեր, որոնք անհայտ են, զբոսաշրջիկների համար կարող են մեծ նշանակություն ունենալ, պարզապես անհրաժեշտ է բացահայտել դրանք եւ ներկայացնել»:


gg


Աշխարհագրագետի կարծիքով՝ Գյումրին իր շրջակա գյուղերով, յուրօրինակ ճարտարապետությամբ, մշակույթով կարող է դառնալ բավականին հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն:


«Գյումրիում են ծնվել մի շարք նշանավոր մարդիկ, օրինակ՝ կարելի է տարբեր միջոցառումներ կազմակերպել, մի փառատոնի փոխարեն մի քանի այլ փառատոններ էլ անցկացնել: Շրջակա գյուղերում կա հարուստ կենսաբազմազանություն՝ թռչուններ, կենդանիներ, ասենք բույսեր, որոնք կարմիր գրքում են գրանցված: Զբոսաշրջիկին հետաքրքիր կլինի գյուղական ընտանիքում ապրելը, գյուղատնտեսական աշխատանքները, օրինակ՝ թե ինչպես են լավաշ թխում, պանիր պատրաստում, ընդ որում նրանք անչափ գնահատում են էկոլոգիապես մաքուր սնունդը: Ձմռանը տեղում է նաեւ առատ ձյուն. կա հնարավորություն ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու համար»:


Որպես օրինակ՝ պրն Մարտիրոսյանը նշում է հարեւան Վրաստանի արեւելյան հատվածում գտվող Սիղնաղ եւ Թելավ քաղաքները, որոնք թեպետ չունեն ջրային տարածք, բայցեւայնպես պակաս հետաքրքիր չեն զբոսաշրջիկների համար:


«2015 թվականին Վրաստանը սահմանեց զբոսաշրջիկների թվով իրենց համար ռեկորդային ցուցանիշ՝ մոտ 6 միլիոն, եւ դա ոչ միայն ծով ունենալու շնորհիվ, այլ նման պատմամշակութային տարածքները վերակառուցելու, ինչի արդյունքում քաղաքները   վերածվեցին այնպիսի վայրերի, որտեղ կարելի է զգալ 18-19-րդ դարերի շունչը: Ըստ իս՝ մեզ մոտ նման տարածք կարող էր լինել Գյումրին, քանի որ բավականին պահպանված է հին քաղաքը. եթե ցուցաբերվի ճիշտ մոտեցում, այն վերակառուցվի, կստացվի մի հրաշք վայր: Ես անձամբ եղել եմ էքսկուրսավար եւ տեսել եմ՝ թե ինչ տպավորություն է թողնում քաղաքը զբոսաշրջիկների վրա»:


ggg


Այն հարցին, թե արդյո՞ք քաղաքը ունի զբոսաշրջիկ ընդունելու բոլոր հարմարությունները, նա պատասխանեց.


«Ընդհանուր առմամբ, քաղաքը այնքան էլ հարմարեցված չէ: Այստեղ կան հյուրանոցներ, որոնք գտնվում են բավականին լավ վիճակում, սակայն մատչելի չեն: Կարելի է տեսնել քաղաքում հեշտ կողմնորոշվելու համար նախատեսված որոշ ուղեցույցներ, ցուցանակներ, սակայն դրանք բավարար չեն, զբոսաշրջիկը շատ դժվարությամբ է տեղաշարժվում քաղաքի մի հատվածից մյուս հատվածը, եթե դրսում որեւէ մեկին չի դիմում: Քաղաքի փողոցները, ճանապարհների քանդված վիճակը եւ ոչ միայն. միջքաղաքային ճանապարհներին համապատասխան ցուցանակների, լցակայաններում սանհանգույցների, սննդի օբյեկտների վիճակը. այս ամենը, բնականաբար, չի նպաստում զբոսաշրջության զարգացմանը»:


Նրա խոսքով՝ ՀԿ-ները, տարբեր ընկերությունները հսկայական աշխատանքներ են կատարում ոլորտում, սակայն դա բավարար չէ, պետք է նաեւ լինի աջակցություն պետության կողմից, ակտիվ լինի պետական մարմինը՝ այս դեպքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը:


 


 






var post_id = 1433758;




Источник: www.a1plus.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 609


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →