• 11:13 – Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ | Ուրիխանյան 
  • 22:50 – Ապամոնտաժվել են Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող ապօրինի կրպակները: 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 15:47 – Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը ստանում են Սյունիքում

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը ստանում են Սյունիքում

Տնտեսության տարածքային համաչափ զարգացումը մշատապես եղել է ինչպես մեր երկրի, այնպես էլ բազմաթիվ խոշոր և տնտեսապես հզոր երկրների կառավարությունների առանցքային խնդիրներից մեկը: Անգամ Խորհդային Միությունը, որ իր ներուժով ու տնտեսական հզորությամբ աննախադեպ ցուցանիշներ էր արձանագրում, ձեռնարկում էր հնարավոր և անհնար բոլոր քայլերը տարածքային համաչափ զարգացում ապահովելու, մասնավորապես հեռավորարևելյան և հյուսիսային անմարդաբնակ տարածքները բնակեցնելու և տնտեսապես զարգացնելու ուղղությամբ: Բանն այն է, որ տարածքային համաչափ զարգացումը հնարավորություն է տալիս երկրի տնտեսությանը ավելի հեշտ դիմագրավել տարբեր մարտահրավերների, ինչպես նաև ապահովում է տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպեր և ռեսուրսների ավելի օպտիմալ օգտագործման հնարավորություններ:
Անդրադառնալով մերօրյա իրականությանը՝ պետք է փաստենք, որ տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից մեր երկիրը բավականին խոցելի է: Միայն այն հանգամանքը որ երկրի բնակչության կեսից ավելին կենտրոնացած են 3 խոշոր քաղաքներում, արդեն ասում է ամեն ինչ: Սակայն հիմնական խնդիրն այն է, որ այս կենտրոնացումը այնքան էլ պայմանավորված չէ ո´չ ռեսուրսների տեղաբաշխումով, ո´չ էլ աշխատանքային պայմաններով: Որպես վառ օրինակ դիտարկենք ՀՀ տարբեր մարզերում միջին աշխատավարձի չափը:

Այսպես. համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը ստանում են սյունեցիները: Այս մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է ամսական 139.061 հազար դրամ: Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է մարզում առկա լեռնահանքային արդյունաբերական համալիրներով, որոնք բնական հարստությունների կորզման հաշվին արձանագրում են բավականին խոշոր արտադրական ցուցանիշներ: Հետաքրքրական է նաև այն, որ Սյունիքի մարզի միջին ամսական աշխատավարջը ավելին է, քան Երևան քաղաքի միջին ամսական անվանական աշխատավարձը: Վերջինս նախորդ տարում բարձրացել է շուրջ 9.5 տոկոսով և այժմ կազմում է 124.838 հազար դրամ:

Նշված ցուցանիշով 3-րդ հորիզոնականում է Արմավիրի մարզը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 101.164 հազար դրամ, ՀՀ մյուս մարզերում միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակը տատանվում է 80-90 հազար դրամի սահմաններում, իսկ առավել ցածր է Արագածոտնի մարզում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է ընդամենը 78.524 հազար դրամ: Սա պայմանավորված է ինչպես մարզի բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, այնպես էլ մարզում արտադրական ձեռնարկությունների փոքր և սակավաթիվ լինելով:

Այսպիսով, ամփոփելով նշվածը, պետք է փաստենք, որ ՀՀ ում բնակչության միգրացիան, որ հիմնականում ընթանում է դեպի Երևան և մյուս խոշոր քաղաքներ, ըստ էության, այնքան էլ կապված չէ տնտեսության իրական պատկերի հետ, քանի որ առավելագույն շահույթի տեսության համաձայն, աշխատուժը մշտապես տեղաշարժվում է այն ուղղությամբ, որտեղ այդ աշխատանքի համար առավել բարձր է վարձատրությունը: Սակայն ՀՀ-ի դեպքում այս միգրացիան գլխավորապես ուղղվում է դեպի Երևան քաղաք՝ էլ ավելի խորացնելով տարածքային անհամաչափ զարգացման հիմնախնդիրը:

Հայկ Բեջանյան
Past.am, տնտեսագետ, վերլուծաբան хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 507


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր