Հետախույզ Մարիաննա. Գիտակցությունն ամենահզոր զենքն է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Հետախույզ Մարիաննա. Գիտակցությունն ամենահզոր զենքն է

Հայկական բանակը նոյեմբերի 5-ին նշեց հետախույզի օրը: 1992-ին ազատամարտիկների մի քանի ջոկատի հիմքի վրա ստեղծվեց հետախուզական ստորաբաժանումը:

Ստորաբաժանման կազմավորման 23-ամյակի առթիվ Մեդիամաքսի թղթակիցը զրուցել է ՀՀ զինված ուժերի հետախույզներից մեկի՝ Մարիաննայի (անունը փոխված է-խմբ.) հետ: Ստորեւ ներկայացնում ենք համազգեստի ու դիմակի ներքո քողարկված հետախույզ կնոջը՝ իր իսկ «մեկնաբանությամբ»:

Հայրենասիրության ու ռազմական գործի մասին

Երբ հետադարձ հայացք եմ գցում՝ տեսնում եմ մասնագիտությանս արմատները՝ ռազմագիտության դասերին մեծ ոգեւորությամբ էի մասնակցում, տարբեր վարժություններ կատարում: Դեռ մանկության տարիներից շատ ակտիվ էի, հաճախ ինձ տղայի էին նմանեցում: 

Հայրենասիրությունը, ըստ իս, սկսում է մարդասիրությունից. նախ պետք է մեր ներսում լինենք պացիֆիստ, հետո նոր կարողանանք խոսել ուժային գործերի, հայրենիքի պաշտպանության մասին:

Մարդկային գիտակցությունը ամենահզոր զենքն է, որը պետք է մշտապես զարգացնել ու կատարելագործել: Ի վերջո, այդ գիտակցության արդյունքում են «ծնվել» ամենահզոր զենքերը:

Հետախույզ Մարիաննա. Գիտակցությունն ամենահզոր զենքն է

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի


Կարծում եմ՝ ցանկացած աղջիկ սեր ունի դեպի ռազմական գործը, ինչում մեծ դեր ունի մեր պատմությունն ու հոգեկերտվածքը: Հենց այդ պատմություն է, որ ինձ ուղղորդեց դեպի երկրորդ ու ներկայիս մասնագիտության ընտրությունը:

Կարծրատիպերի մասին

Շատերի մոտ հարց է առաջանում՝ «ինչպե՞ս կարող է աղջիկը խոհանոցում գդալը թողնի ու գնա զենք վերցնի»: Իսկ ի՞նչ պակաս ստրատեգիական գոտի է խոհանոցը (ծիծաղում է-հեղ.): Հետախույզի գործը շատ կրեատիվ է, պետք է ստեղծագործական հզոր ջիղ ունենալ այս աշխատանքն անելու համար: Ճիշտ է, բոլոր մասնագիտություններում էլ կատարելության ձգտումն առկա է, բայց մեր դեպքում այն կրկնակի եւ եռակի լարվածություն է պահանջում:

Սերնդակիցներս փոքր-ինչ վերապահումով են մոտենում այս գործին: Կարծում  եմ՝ պատճառն այն է, որ չեն կարողանում ռեալ տեսնել կնոջ դերը բանակում:

Խելացի կինն ամեն տեղ հարկավոր է. ես այստեղ եմ ոչ թե տղամարդկանց զբաղեցրած դիրքը կամ ձիրքը գրավելու համար, այլ որպես աղջիկ՝ մնալով իմ դիրքերում ու կատարելով ինձ բաժին հասած աշխատանքը:

Շատերը կարծում են, թե այս գործը կարող է ինչ-որ բան խլել ինձանից, բայց պետք է ասեմ, որ այստեղ կան միայն առավելություններ, որոնք հնարավորություն ունեմ ինտեգրել նաեւ քաղաքացիական կյանքում: Ի դեպ, նշեմ, որ մասնագիտության ընտրության հարցում քաղաքացիական կյանքս իր լեյտմոտիվն է ունեցել:
Հետախույզ Մարիաննա. Գիտակցությունն ամենահզոր զենքն է

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի


Ընտանիք դեռ չունեմ, բայց, կարծում եմ, այս մասնագիտության հետ կարելի է համատեղել: Ճիշտ արմատներ գցելու դեպքում մարդն ամեն ինչի կարող է հասնել: Ինքս հայկական ավանդական ընտանիքի կողմնակից եմ: Ծնողներիցս ու տատիկիցս մի կարեւոր բան եմ սովորել՝ դժվարությունը երբեք չպետք է կարողանա քեզանից խլել ամենակարեւորը՝ մարդ լինելու, մարդ մնալու հատկությունը, որը հաճույքով կփոխանցեմ իմ երեխաներին:

Մի կարծրատիպ էլ կա՝ կնոջ ու ռազմական համազգեստի համադրության վերաբերյալ… Ոչ մի արտաքին գործոն չի կարող խլել կանացիությունը: Դա ներքին ու խոր բաղադրիչ է, որին հասնելու համար ժամանակ է պետք ու որոշից գործոններ: Ճիշտ է, այս աշխատանքը շատ ժամանակատար է, բայց ազատ օրերին հաճույքով եմ զբաղվում իմ արտաքինով:

Հետախույզի կոչման մասին

Հետախույզ լինելու համար պետք է լինել ստեղծագործ, ձգտել կատարելության՝ հավաքական գործոնների հաշվին:

Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ավարտելուց հետո մոտ երկու տարի աշխատել եմ մասնագիտությամբ, հետո, իմանալով, որ կա նման հնարավորություն եւ ես կարող եմ իրագործել իմ երազանքները, գնացի դրա հետեւից:

Պայմանագրիս ընդամենը կես ճանապարհն եմ անցել: Ճանապարհ, որը եւ հետաքրքիր էր, եւ շատ բարդ: Բայց, երբ բոլոր դժվարություններն ու արգելքները հաղթահարում ես, քեզ լիարժեք ես զգում քո գործում: Այս գործն աշխատասիրությունից բացի առավելագույն կենտրոնացվածություն է պահանջում:

Նախասիրությունների մասին

Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, բայց բոլոր նախասիրություններս հարում են «էքստրիմ» ասվածին. գլխավոր նախասիրությունս պարաշյուտային թռիչքներն են, որոնք այստեղ կարողանում եմ իրականացնել:
Հետախույզ Մարիաննա. Գիտակցությունն ամենահզոր զենքն է

Լուսանկարը` Մարինե Մելիքյանի


Շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ամեն օր աչքերս բացում եմ ու շտապում աշխատանքի՝ օգտակար գործողության գործակիցս հասցնելով առավելագույնի: Փորձում եմ հնարավորինս շատ տեղեկություն քաղել իմ գործի մասին, չեմ մոռանում գեղարվեստական գրականություն ընթերցել:

Սիրում եմ խոհանոցում համեղ կերակուրներ պատրաստել, նոր բաղադրիչներ միմյանց խառնել ու «իմպրովիզներ» անել:

Հետախույզ ընկերներին՝

Ուզում եմ շնորհավորել մեր հետախույզներին՝ զորատեսակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր հետախույզները շատ համարձակ են եւ բազում հաջողություններ են ունենալու իրենց գործում: Բոլորին խաղաղ երկինք եմ մաղթում, երկար տարիների կյանք ու առողջություն, որպեսզի եզրագծում լինելուց բացի կարողանան իրագործել նաեւ իրենց նպատակները:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները՝ Մարինե Մելիքյանի



Источник: www.mediamax.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 1118


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v