• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Տեսանյութ. Գլենդելից հայ զույգը սարսափելի իրավիճակի է բախվել. բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնե

Տեսանյութ. Գլենդելից հայ զույգը սարսափելի իրավիճակի է բախվել. բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնեԳլենդելից ամերիկահայ զույգը՝ Աննի եւ Աշոտ Մանուկյանները սարսափելի իրավիճակի են բախվել. ամուսինները տեղեկացել են, որ ԱՄԲ ժամանակ բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնել:

The Daily Mail-ը հայտնում է, որ անցյալ տարի CHA Fertility Center կլինիկայում Աննիին պատվաստել են 2 սաղմ, սակայն ԱՄԲ միջամտությունը հղիությամբ չի ավարտվել: Մի քանի ամիս հետո՝ ընթացիկ տարվա ապրիլի 11-ին, նրանց խնդրել են վերադառնալ կլինիկա եւ սովորական միջամտության պատրվակով անալիզի համար ամուսիններից վերցրել են թքի նմուշներ:

Հաջորդ օրը ամուսիններին հանդիպել է կլինիկայի բժիշկը, որը նրանց ցնցող լուր է հայտնել. նրանք մարտի 31-ին Նյու Յորքի բնակչի ծնած երեխայի կենսաբանական ծնողներն էին: Այդ կինը ծնել էր 2 տղայի, սակայն նրանցից ոչ մեկի կենսաբանական մայրը չէր: Ավելին՝ երկվորյակների կենսաբանական ծնողները տարբեր էին: 

Պարզվել է, որ 2 զույգն էլ CHA Fertility Center-ում բուժում էր ստանում փաստացի միեւնույն ժամանակ: ԱՄԲ ժամանակ սխալի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Նյու Յորքից ամերիկյան կորեացիների զույգը (ամուսինների անունները չի հրապարակվում) CHA Fertility Center-ում բուժումից հետո ունեցել է ոչ ասիական արտաքինով երեխաների: Ամուսիններին նախապես հայտնի էր, որ իրենց սաղմերը իգական սեռի են, սակայն ի զարմանս նրանց՝ լույս աշխարհ էին եկել տղաներ:

Նշվում է, որ նրանք այս կլինիկայում ծախսել են 100 հազար դոլար, որպեսզի համապատասխան բուժում եւ բուժսպասարկում ստանան: Զույգն արդեն կլինիկային դատի է տվել:

Պարզվել է նաեւ, որ Աննին եւ Աշոտը Աննիին պատվաստված սաղմերի կենսաբանական ծնողները չէին:

Որդու նկատմամբ իրավունքը հետ ստանալու համար ամուսինները ստիպված էին անցնել դատաքննության միջով: Սակայն ուրախությունը ստվերում է մեկ հանգամանք. հնարավոր է՝ ինչ-որ տեղ իրենց երկրորդ երեխային կրում է մեկ այլ կին:

Աննին եւ Աշոտը CHA Fertility Center-ի դեմ դատական հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարան: «Ինձ զրկել են իմ երեխային կրելու եւ ծնելու հնարավորությունից, նրա ծնվելուց հետո մեր առաջին հանդիպումը վայելելուց: Սրանք կյանքում ամենաթանկարժեք պահերն են, երբ առաջանում է մոր եւ երեխայի կապը: Ես հույս ունեմ, որ ոչ ոք եւ երբեք չի անցնի այն տառապանքի միջով, որով անցել եմ ես»,- նշում է Աննին: Նրա խոսքով՝ ինքն ամեն օր աղոթում այն կնոջ համար, որը կրել է իր երեխային: «Նա նույնպիսի զոհ է, ինչպես ես: Նա հոյակապ մարդ է»,- հավելել է նա:

Մինչդեռ CHA Fertility Center-ը խուսափել է մեկնաբանություններից: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 71


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v