• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 13:14 – Օսիպյանը զգուշացնում է.Թույլ չենք տալու այդ տոնով խոսեն ոստիկանության հետ. կիրառել, կիրառում ու կիրառելու ենք ֆիզիկական ուժ 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 10:00 – Մոսկվայում սիրուհու նախկին ամուսնու արձակած կրակոցներից հայ է տուժել,վերակենդանացման բաժանմունքում է 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. անհեթեթ կանչեր շտապօգնությունում

Մի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. անհեթեթ  կանչեր շտապօգնությունումՄի բաժակ ջուր պահանջելուց մինչև վառված լամպը փոխել. անհեթեթ  կանչեր շտապօգնությունումՇտապօգնությունն այսօր չունի կանչի մերժման տարբերակ, ինչի համար էլ երբեմն ստիպված սպասարկում է կանչեր, որոնք շտապօգնության գործառույթների մեջ չեն մտնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը

«Լինում են դեպքեր, երբ բնակիչն օրական 4-5 անգամ զանգում է շտապօգնություն տարբեր պատճառներով, և մենք պարտավոր ենք գնալ: Մյուս կողմից, շատ են լինում անհեթեթ զանգեր. լինում են դեպքեր, երբ կանչի վայր հասած շտապօգնության բրիգադին բնակիչն ասում է՝ մեկ բաժակ ջուր տուր կամ էլ ջահի միջի վառված լամպը փոխիր»,-ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ նման կանչերը բավականին դժվարացնում են իրենց աշխատանքը, քանի որ մերժելու տարբերակ չկա, իսկ շտապօգնությունն աշխատում է բավական լարված: Ըստ նրա՝ նման զանգերի սպասարկումը երբեմն կարող են մի փոքր ուշացնել անհետաձգելի կանչերով պայմանավորված, սակայն, ի վերջո, պարտավոր են գնալ կանչի հետքերով: Այնուամենայնիվ, Ստեփանյանը կարծում է, որ աշխատանքներ պետք է տարվեն, և ինչ-որ ելք գտնվի:

«Որոշ հասցեներում կան թմրամոլներ, ոգելից խմիչք օգտագործողներ, որտեղից կանչ գրանցվելու դեպքում ոստիկանների ուղեկցությամբ ենք գնում: Օրական 650 կանչ է սպասարկում շտապօգնությունը, որի 25 տոկոսի դեպքում է հոսպիտալացման կարիք լինում: Մեր բնակիչները պետք է հասկանան, որ շտապօգնությունը պետք է սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում»,-ասաց Ստեփանյանը:

Նա հայտնեց նաև, որ այժմ շտապօգնության բոլոր մեքենաները վերակենդանացում ապահովող ծառայություններ ունեն, ինչպես նաև իրենց հաջողվում է կանչի դեպքում դեպքի վայր հասնել սահմանված ժամկետներում՝ 3-15 րոպեի ընթացքում. բացառություններ, իհարկե, լինում են: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 24


    Կարդացեք նաև:
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր