• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 10:23 – Ինչ է առաջարկել Թրամփն Էրդողանին․ The Washington Post 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:47 – Վաշինգտոն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. բժիշկները 2-ամյա երեխայի մահ են արձանագրել 
  • 12:08 – Վանգայի արած 4 գուշակություն, որ իրականացել են մեր աչքի առաջ. կարդալիս ակամայից ցնցվում ես 

Ո՞վ է Մասիվում սպանված «օրենքով գող» Անդիկը. ինչո՞վ էր նա հայտնի

  • 03.07.2019, 10:14,
  • 911
  • 0
Ո՞վ է Մասիվում սպանված «օրենքով գող» Անդիկը. ինչո՞վ էր նա հայտնիՀուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանված «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը  քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: NEWS.am–ը պարզեց, որ Անդրանիկ Հարությունյանը հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է՝ այդ թվում ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար։

2009թ. նա ՌԴ–ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեկան օրենսգրքի մի քանի հոդվածներով։
Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաև Հայաստանում։

Մասնավորապես 2018թ. հունիսին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշծատակիցները խուսարկություններ էին կատարել մի շարք «օրենքով գողերի»՝ այդ թվում Մասիվցի Անդիկի բնակարանում։ Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը)  հատկանիշներով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 93


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v