• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 13:14 – Օսիպյանը զգուշացնում է.Թույլ չենք տալու այդ տոնով խոսեն ոստիկանության հետ. կիրառել, կիրառում ու կիրառելու ենք ֆիզիկական ուժ 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 10:00 – Մոսկվայում սիրուհու նախկին ամուսնու արձակած կրակոցներից հայ է տուժել,վերակենդանացման բաժանմունքում է 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Վրաստանի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն. ցույց տվեցին, որ չեն կարող ապահովել միջոցառման մասնակիցների անվտանգությունը

Վրաստանի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն. ցույց տվեցին, որ չեն կարող ապահովել միջոցառման մասնակիցների անվտանգությունը
Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այն իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան վրացական խորհրդարանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի (ՈւՄՎ) գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եւ եզրակացություններ անել ստեղծված իրադրությունից: Այս կարծիքը հունիսի 25-ին լրագրողներին հայտնել է Պետդումայի՝ միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Վրաստանը, ինչպես ցույց տվեցին Ուղղափառության միջազգային վեհաժողովի իրադարձությունները, ի վիճակի չէ ապահովել նրանց անվտանգությունը, ովքեր ժամանում են բարձր մակարդակի միջազգային միջոցառման: Դա շատ ցավալի է, ցավալի է անձամբ ինձ եւ իմ բազմաթիվ գործընկերների համար, բայց ժամանակը տեղում չի կանգնում: Ես կարծում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի»,-ասել է Սլուցկին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ առայժմ վրացական իշխանությունները ներողություն չեն խնդրել ռուսական կողմից:

«Երկրորդ՝ հուսով եմ, որ կարվեն համապատասխան եզրակացություններ: Եվ եթե մենք վստահ լինենք, որ Վրաստանում մեր քաղաքացիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում, իսկ այժմ մենք դրանում ամենեւին վստահ չենք, ապա ցանկացած որոշում ինչ-որ մի ժամանակ կարող է վերանայվել: Ես Վրաստանի ղեկավարությանը, քաղաքական գործիչներին, որոնք երկրում ներկայացնում են տարբեր քաղաքական ուժերի, խորհուրդ կտայի խորհրդածել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, եւ համարժեք եզրակացություններ անել»,-նշել է պատգամավորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 35


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր