• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 10:23 – Ինչ է առաջարկել Թրամփն Էրդողանին․ The Washington Post 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:47 – Վաշինգտոն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. բժիշկները 2-ամյա երեխայի մահ են արձանագրել 
  • 12:08 – Վանգայի արած 4 գուշակություն, որ իրականացել են մեր աչքի առաջ. կարդալիս ակամայից ցնցվում ես 

Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը

  • 25.06.2019, 15:47,
  • 911
  • 0
Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրըԱյսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններոյմ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիաի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալներ Արսեն Վարդանյանի և Հարություն Խեդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։ Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում հայտնած տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ավագ քննիչ Գոռ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (առողջութանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիյաի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։ Բնակարանում ամբողջովին տիրում է հակասանիտարական վիճակ, գրթե բոլոր սենյակներում ականատես կլինես թափթփվածության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 182


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v