• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 10:23 – Ինչ է առաջարկել Թրամփն Էրդողանին․ The Washington Post 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:47 – Վաշինգտոն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. բժիշկները 2-ամյա երեխայի մահ են արձանագրել 
  • 12:08 – Վանգայի արած 4 գուշակություն, որ իրականացել են մեր աչքի առաջ. կարդալիս ակամայից ցնցվում ես 

Արձանագրված փաստ է, որ Քոչարյանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու տարբերակը

Արձանագրված փաստ է, որ Քոչարյանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու տարբերակըՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահի պնդումները հարցազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է հանրությանը ընդարձակ պարզաբանումներ տար, թե ինչպե՞ս է իր ընտանիքը դարձել միլիոնատեր եւ ինչպես է սա առնչվում հանրության նկատմամբ պարտավորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքի հետ:

«Ինչպե՞ս է իր որդու հաշվեհամարին 18 միլիոն դոլար հայտնվել՝ սկսած այն ժամանակներից, երբ Քոչարյանը զբաղեցնում էր ՀՀ ղեկավարի պաշտոնը: Այս հարցերին պարոն Քոչարյանը չի անդրադառնում եւ այս հարցով, կարծում եմ, ամենայն մանրամասնությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Ինչ վերաբերվում է նրա արած մի շարք պնդումներին, պետք է հուսալ, որ պարոն Քոչարյանը նկատի չունի, որ արցախյան ազատամարտում ներդրում ունեցած մարդը կարող է կոռումպացված լինելու, սեփական քաղաքացիների վրա կրակելու, կամ նման հրաման տալու արտոնություն ունենալ:

Կարծում եմ նաեւ՝ պատմականորեն արձանագրված փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրված տարածքները ԼՂ անորոշ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին հանձնելու տարբերակը: Համենայնդեպս՝ ականատեսների մանրամասն վկայություններին ի պատասխան որեւէ համոզիչ հերքում չի հնչել:





Ինչ վերաբերվում է Արցախի նկատմամբ վարչապետ Փաշինյանի վերաբերմունքին, կարծում եմ սրա մասին ամփոփ պատկերացում է տալիս այն, որ Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում: Մի բան, որ Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 201


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v