• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար

Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով  Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար Վրաստանի հնարավոր կորուստները Ռուսաստանի կողմից «տուրիստական էմբարգոյի» պատճառով, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:

Կազմակերպությունից հայտարարում են, որ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հուլիսի 1-ից փակի Վրաստանի հետ սահմանը, այդ թվում՝ ցամաքային, եւ ոչ մի ռուսաստանցի զբոսաշրջիկ այստեղ չգա, Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար:





Ընդ որում՝ ՀԿ-ից հայտարարում են նաեւ այն մասին, որ այս հատվածը տնտեսության մեջ ընդհանրապես կարեւոր դերակատարում ունի եւ հեռանկարում ռուսական էմբարգոն պետք է դրդի եվրոպական շուկան ավելի ակտիվորեն յուրացնելուն:

«Մենք պետք է ակտիվանանք այլ ուղղություններով: Եթե մինչ այս տուրիզմի մեր դեպարտամենտը Ռուսաստանը համարում էր ռազմավարական շուկա՝ այս ուղղությունը շատ էր գովազդվում, ապա հիմա այս ռեսուրսը պետք է տեղաբաշխվի այլ երկրների վրա»,- «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀԿ տնտեսագետ Բեսո Նամչավաձեն:

Վրաստանի տուրիզմի ազգային ասոցիացիայի տվյալներով՝ 2018 թվականին երկիր է այցելել 1,4 մլն ռուսաստանցի, իսկ ընդհանուր Վրաստան է եկել 7,2 մլն արտասահմանցի: Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը 2018 թվականին կազմել է գրեթե 24 տոկոս՝ 2017 թվականի համեմատությամբ:

Ռուսական Տուրինդուստրիայի միության տվյալներով՝ 2019 թվականի առաջին 5 ամիսներին Վաստանում է եղել ավելի քան 500 հազար ռուսաստանցի: Վրաստանը մտնում է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների 15 ամենատարածված երկրների թվում:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունն արգելել է թե՛ իր, թե՛ վրացական ավիաընկերություններին: Այս որոշումն ընդունվել է Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեային խորհրդարանականների ռուսական պատվիրակության այցելության պատճառով Թբիլիսիում ծագած սկանդալի ֆոնին: Սա զանգվածային անկարգություններ է հրահրել, որոնց մասնակիցները պահանջում են վրացական կառավարության այն անդամների հրաժարականը, որոնք թույլ են տվել ռուսական պաշտոնական պատվիրակության այցելությունը եւ նրան բարձրագույն օրենսդիր մարմնում ընդունելը: Բողոքի ցույցերի մասնակիցները արդեն 4 օր դուրս են գալիս խորհրդարանի առջեւի փողոցներ՝ պաստառներով, որոնցում հիշեցնում են, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 169


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v