• 11:13 – Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ | Ուրիխանյան 
  • 22:50 – Ապամոնտաժվել են Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող ապօրինի կրպակները: 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 15:47 – Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով սպանել են Մարտի 1-ի գործով տուժողի հորը

  • 12.06.2019, 11:25,
  • 911
  • 0
Ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով սպանել են Մարտի 1-ի գործով տուժողի հորըՀունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի տիրույթում:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:



Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող էր ճանաչվել միայն 2008-ի սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ: 

Արթուր Ավագյանը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում եւ ստացած վնասվածքների պատճառով անգամ չէր կարողացել պատասխանել քննիչների հարցերին: Հիվանդանոցում արձանագրվել էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արթուր Ավագյանի վնասվածքները. «Պարանոցի եւ դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային եւ թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված եւ ջնջխված վերք… Ստորին ծնոտի հրազենային, բեկորային կոտրվածք ձախ անկյան շրջանում, ատամների լրիվ տեղաշարժով»: Արթուր Ավագյանի վիրահատությունը տեւել էր շուրջ 7 ժամ: Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետներն Արթուր Ավագյանին հետազոտել էին միայն մարտի 12-ին: Եւ արձանագրել էին, որ նա վերքերի եւ վնասվածքների պատճառով չի կարողանում բացել բերանը: Նաեւ նշել էին, թե հնարավոր չէ ասել՝ այդ հրազենային վերքերը գնդակայի՞ն են, կոտորակայի՞ն, թե՞ բեկորային:  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 24


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր