• 11:13 – Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ | Ուրիխանյան 
  • 22:50 – Ապամոնտաժվել են Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող ապօրինի կրպակները: 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 15:47 – Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Չի բացառվում,որ Արթուր Ավագյանի հոր սպանությունը առնչություն ունենա սույն քրեական գործի հետ

Չի բացառվում,որ Արթուր Ավագյանի հոր սպանությունը առնչություն ունենա սույն քրեական գործի հետՄարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը չբացառեց, որ իր վստահորդ Արթուր Ավագյանի հոր սպանությունը առնչություն ունենա սույն քրեական գործի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:



Սեդա Սաֆարյանն ասաց, որ սպանության հանգամանքների մասին տեղեկություն չունի, քանի որ Արթուր Ավագյանի հետ չի խոսել: «Ոչինչ չեմ բացառում, որ այս գործի հետ կապ ունենա, շատ արտառոց իրավիճակում է եղել, անհեթեթ շարժառիթով: Ես Արթուրի քեռուն հարցնում եմ՝ ինչո՞ւ են իրեն սպանել, ինձ ասում է՝ ինչի դուք չգիտե՞ք, ես որտեղից իմանամ»,- ասաց Սաֆարյանը:

Վերջինս ասաց, որ այս պահին ուսումնասիրում է բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանի հետ կապված գործերը: «Ես առայժմ ուսումնասիրում եմ 2008 թվականից մինչեւ 11 թվականն ընկած ժամանակահատվածում նաեւ Եվրոպական դատարանում այս դատավորի հետ կապված գործերի ամբողջ շղթան եւ կարծում եմ, որ ինձ հետաքրքրող նյութերը կհայտնաբերեմ եւ իմ դիրքորոշումը կներկայացնեմ»,- ասաց ներկայացուցիչը: Խոսելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության մասին, Սեդա Սաֆարյանն ասաց, որ պաշտպանները առաջին ատյանի դատարանում էլ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, բայց վերջում դատավորը հօգուտ իրենց որոշում կայացրեց: «Ինձ թվում է՝ իրենք (պաշտպանները,-հեղ,) ավելի խոշոր բանից են փորձում ինձ շեղել, ես չեմ հավատում այդ ինքնաբացարկի իրավական լուրջ հիմքերին եւ գտնում եմ, որ դա ձեւական է: Նույնն իրենք գիտեին, թե Արմեն Դանիելյանն ինչ գործեր է քննել եւ եթե ուզենային պինդ բողոք ներկայցնեին, կներկայացնեին, սա խոսում է այն մասին, որ էլի նորից ինչ-որ խաղ է սկսվել»:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատելու որոշմանը՝ նշել էր, որ Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը Մարտի 1-ի գործով կարեւոր դերակատարներ են եղել: Սեդա Սաֆարյանն այս առնչությամբ ասաց. «Անվերջ Բակո Սահակյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում են, որ զորք չի բերվել, իրենց մասնակցությունը փորձում են հերքել այդ առումով, եթե նմանատիպ քննարկումներ գնան, ես չեմ բացառում որշակի հրապարակումներ անել: Բակո Սահակյանին շատ մոտ կանգնած մարդիկ հարցաքննվել են եւ ընդհանրապես չեն էլ հերքել, որ իրենք եղել են զբոռնի պունկտում, Կառավարության առաջին հարկում: Ինձ շատ զարմացրեց, որ երբ Ազգային ժողովում Բակո Սահակյանին հարցեր ուղղեցին եւ նա ասաց, որ Ղարաբաղից զորք չի եկել, զինված մարդիկ չեն եղել: Իրականում հաստատապես հայտարարում եմ, որ քրեական գործով բազմաթիվ հատորներում տեղ են գտել այդ կարգի ցուցմունքներ»,- հայտարարեց Սաֆարյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին: Դատարանը ինքնաբացարկի հարցը լուծելու համար խորհրդակցական սենյակ չհեռացավ՝ նկատի ունենալով, որ պաշտպաններին չէին տրամադրվել նրանց պահանջած նյութերը՝ դրանց ծանոթանալու եւ ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ուստի նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 14-ը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 18


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր