• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Քիմ Քարդաշյանի գովազդած բյութի միջամտության պատճառով սպա սրահի հաճախորդները ՄԻԱՎ-ով են վարակվել

Քիմ Քարդաշյանի գովազդած բյութի միջամտության պատճառով սպա սրահի հաճախորդները ՄԻԱՎ-ով են վարակվելՊլազմոթերապիան, որն արյան օգտագործմամբ բյութի միջամտություն է, դարձել է Ալբուքերկի (ԱՄՆ) սպա սրահի երկու հաճախորդների ՄԻԱՎ-ով վարակվելու պատճառը: The Daily Mail-ը հայտնում է, որ փաստով հարուցվել է քրեական գործ:

2017 թվականին համանման միջամտություն է կատարել հանրահայտ Քիմ Քարդաշյանը: Դրա համար նրանից արյուն են վերցրել, հատուկ սարքում մաքրել թրոմբոցիտներից, իսկ հետո բարակ ասեղներով ներարկել դեմքի մեջ: Դրանից հետո «արյունե դիմակը» հանրաճանաչ է դարձել, սակայն դրա անցկացումը ոչ մի կերպ չի կարգավորվել տեղական եւ դաշնային մակարդակում: Մինչդեռ, գեղեցկության սրահներն այն առաջարկում են որպես հակատարիքային թերապիա:

Համանման միջամտությունը կիրառվում է բժշկական նպատակներով՝ վնասվածքները բուժելիս: Սակայն դրա՝ հակատարիքային էֆեկտը հիմնավորված չէ:



Ալբուքերկում VIP Spa-ն, որը հայտնվել է սկանդալի կոնտրոնում, փակվել էր 2018 թվականի սեպտեմբերին: Նյու Մեքսիկո նահանգի առողջապահության դեպարտամենտի տեսուչները պարզել են, որ սպա կենտրոնի առաջարկած միջամտությունները կարող են հաճախորդներին ենթարկել արյան միջոցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վտանգին: VIP Spa-ի երկու հաճախորդների ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո անցկացվում է նրա բոլոր հաճախորդների անվճար հետազոտություն: Այսօրվա դրությամբ լաբորատոր թեստ է անցել 130 մարդ:

Նահանգի գլխավոր դատախազ Հեկտոր Բալդերասը նախազգուշացրել է խուսափել այս վտանգավոր միջամտության կիրառումից, ինչպես նաեւ պաշտոնյաներին ու Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությանը (FDA) կոչ է արել այն իրենց վերահսկողության տակ վերցնել:   хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 32


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →