• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Բռնություն գործադրելով եւ սպառնալիքներով ամուսինները երկու եւ ավելի երեխաներին թրաֆիքինգի են ենթարկել

Բռնություն գործադրելով եւ  սպառնալիքներով ամուսինները երկու եւ ավելի երեխաներին թրաֆիքինգի են ենթարկելՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից երկու եւ ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2019թ. մայիսի 15-ին Երեւանի չափահաս բնակիչը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2018 թվականից ամուսիններն իրեն առաջարկել են Երեւան քաղաքի Աբովյան փողոցում վաճառել անձեռոցիկներ, ինչից հետո, բռնություն գործադրելով եւ դա գործադրելու սպառնալիքով, վերցրել են այդ կերպ վաստակած ողջ գումարը եւ նույն եղանակով հարկադրել են մինչ 2019թ. մայիս ամիսն զբաղվել այդ աշխատանքով:





Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ մեծածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ինքնությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ամուսինները՝  ծնված 1976 եւ 1970թթ., Երեւան քաղաքի երեք, այդ թվում՝ մուրացկանությամբ զբաղվող՝ Երեւան քաղաքի երկու բնակիչների վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաեւ՝ վերջիններիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով եւ այդպիսի սպառնալիքներով նրանց ենթարկել են թրաֆիքինգի. նրանց ներգրավել են հարկադիր աշխատանքի մեջ, կազմակերպել նրանց կողմից անձեռոցիկների մանրածախ առեւտուրն ու մուրացկանությունը եւ վերցրել այդ կերպ «վաստակած» գումարները: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա տղամարդուն եւ 49-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաեւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով եւ այդպիսի սպառնալիքներով երկու եւ ավելի անձանց թրաֆիքինգի՝ շահագործման ենթարկելու դեպքերի համար: Ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 63


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →