• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 13:14 – Օսիպյանը զգուշացնում է.Թույլ չենք տալու այդ տոնով խոսեն ոստիկանության հետ. կիրառել, կիրառում ու կիրառելու ենք ֆիզիկական ուժ 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 10:00 – Մոսկվայում սիրուհու նախկին ամուսնու արձակած կրակոցներից հայ է տուժել,վերակենդանացման բաժանմունքում է 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Հայաստանի հակառակորդները թող չսխալվեն «ներքին հակասությունների» հաշվով

Հայաստանի հակառակորդները թող չսխալվեն «ներքին հակասությունների» հաշվովՀայ հասարակությունում կարող են որքան ասես վիճել, բայց դա չի անդրադառնում նրա միասնականության վրա, մանավանդ արտաքին քաղաքական ասպարեզում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում։

Նախարարը հավաստիացրել է, որ սերտորեն համագործակցում է արցախցի պաշտոնակցի հետ, վարչապետը համագործակցում է Արցախի նախագահի հետ, բանակցություններից առաջ եւ հետո տեղի են ունենում հանդիպումներ Արցախի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում՝ այդ համագործակցությունն արտացոլում է Արցախի մասնակցության գիծը բանակցային գործընթացին։ «Դա բարդ, բայց սկզբունքային հարց է։ Հարցը վերաբերում է Արցախին, եւ առանց նրա վճռական ձայնի առաջընթացն անհնար է։ Համագործակցությունը եղել է արդյունավետ եւ այդպիսին է։ Արցախն իր մոտեցումներն ու դիրքորոշումներն ունի, որոնք արտահայտում են հանրապետության ղեկավարները»,- ասել է նախարարը։





Լրագրողներին հետաքրքրել է Զոհրաբ Մնացականյանի կարծիքը նախօրեին վարչապետի արած նկատառումների եւ Ստեփանակերտի պատասխանի մասին, որոնք մտածել են տալիս ինչ-որ հակասության մասին։ Ինչպես պարզվեց, գիշերը աշխատանքային ուղեւորությունից վերադարձած նախարարը դրանց հանգամանալիորեն ծանոթ չէ, դրա համար խնդրեց հետաձգել այդ հարցերի պատասխանները։

Իսկ ընդհանուր առմամբ, կարծում է նախարարը, քննարկումներն ամրապնդում են հասարակությունը եւ իշխանությունները բանակցային գործընթացում։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի միջեւ փաստաթղթերի փոխանակմանը, նախարարը հաստատեց այդ տեղեկությունները։ «Ես համոզված եմ, որ ոչ մի քննարկում չի կարող սասանել մեր միասնությունը։ Ներսում մենք կարող ենք որքան ասես վիճել, բայց արտաքին ճակատում թող հակառակորդները չսխալվեն, մենք միասնությունը պահում ենք։ Քանիցս դա ապացուցվել է։ Թող ոչ ոք դա կասկածի տակ չդնի»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։

 
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 31


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր