• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ՔԿ-ն պարզաբանում է.Ծատինյանը չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում

ՔԿ-ն պարզաբանում է.Ծատինյանը չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնումՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ Է.Ծատինյանը հիվանդանոցում հայտնվելու օրը և դրան նախորդող օրերին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում չի եղել, հետևաբար չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում: Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Ինչ վերաբերում է Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործին, նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ Է.Ծատինյանի մահվան հանգամանքներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ:





Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է օրերս:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ Է.Ծատինյանի մահը վրա  է հասել 08.04.2019 թվականին՝ սուր սիրտ-անոթային անբավարարությունից, որը պայմանավորված է մետամֆետամին տեսակի թմրամիջոցով սուր-արտածին թունավորմամբ՝ ուղեկցվված հիպերթերմիայով,  ցնցումներով, զարկերակային հիպերտենզիայով, հաճախասրտությամբ, տոքսիկ կոմայով, հեպատոսպլենոմեգալիայով, ներքին օրգանների դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որը հիմնավորվում է դատաքիմիական ուսումնասիրությամբ, արյան և  մեզի մեջ, ինչպես նաև՝ ներքին օրգաններում մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առկայությամբ:

Ելնելով այն հանգամանքից, որ ստամոքսում հայտնաբերվել են  օտար մարմիններ՝ պոլիէթիլենային տոպրակներ, և ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առավել մեծ քանակությունը հայտնաբերվել է ստամոքսում՝  կարելի է  ասել, որ թմրամիջոցն օրգանիզմ է ներթափանցել բերանի խոռոչի միջոցով՝ կուլ տալու եղանակով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 52


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →