• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 22:01 – «Սեւան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ 
  • 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 22:01 – «Սեւան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Ռուսաստանում աղմկահարույց սպանության հետքերով.Կասկածյալները Հայաստան են հեռացել

Ռուսաստանում աղմկահարույց սպանության հետքերով.Կասկածյալները Հայաստան են հեռացելԳլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, ՌԲԿ-ին հայտնել է սպանվածի հայրը՝ Ալեքսեյ Բելյանկինը:

«Ես այսօր շփվել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում էին տեղում: Նրանք ինձ ասացին, որ բոլոր կասկածյալներին պարզել են, մեկը ձերբակալված է, նրա հետ հիմա աշխատում են քննիչները: Ֆիգուրանտների մեծ մասը Հայաստան է մեկնել: Ինձ ասացին, որ Հայաստանն այսպիսի գործով բոլորին կհանձնի, դա գրեթե հաստատ է»,- ասել է Ալեքսեյ Բելյանկինը:

«Չենք մեկնաբանում: Քննիչները գործով ակտիվորեն աշխատում են»,- ՌԲԿ-ին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

РЕН ТВ-ին հայտնի են դարձել մորձմոսկովյան Պուտիլկովո գյուղում 24-ամյա հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննության մանրամասները: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործով կասկածյալներից մեկը՝ Գրիգոր Օ.-ն «Բիր-Հաուս» բարի տերն է, որի մոտ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որն ավարտվել է ողբերգությամբ: Տեղեկությունների համաձայն՝ հաստատության տերը սպանության հաջորդ օրը երկրից փախել է՝ նա ամենավաղ չվերթով Երեւան է մեկնել:
Բելյանկինի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: ՌԴ ՔԿ-ից հայտնել են, որ քննիչները պարզել են ծեծկռտուքի մասնակիցներին: Սպանության քննությունը փոխանցվել է գերատեսչության կենտրոնական ապարատին:

Նիկիտա Բելյանկինը Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում սպանվել է հունիսի 2-ի գիշերը: Նա միջամտել է «Բիր-Հաուս» բարի մոտ տեղի ունեցող ծեծկռտուքին: Հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկը տրավմատիկ ատրճանակով նախազգուշացնող կրակոց է արձակել օդ, որպեսզի ուշադրությունն իր վրա գրավի:

Դրանից հետո Բելյանկինին գետնին են գցել եւ սկսել ծեծել, պատմում է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է ազատվել եւ եւս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը նրան հարվածել է դանակով:

 ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է հունիսի 3-ին, Հայաստան թռչող օդանավում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Տղամարդուն ձերբակալել են հենց օդանավի սրահում: Նրա անունն ու քաղաքացիությունը դեռ չի հայտնվում:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ձերբակալվել է ևս 2 կասկածյալ:

Ոչ պաշտոնական տեղեկություններով ենթադրյալ մարդասպանը հայ է՝ Գրիգոր Օհանյանը, ով տեղի բարերից մեկի սեփականատերն է: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ սպանության հաջորդ օրը Օհանյանը մեկնել է Երևան:

Սիրիայում մարտական գործողություններին մասնակցած նախկին հատուկջոկատայինը սպանվեց հունիսի 1-ին: Նա փորձել է հանդարտեցնել ծեծկռտուքի մասնակիցներին, ինչի արդյունքում դանակահարվել է և տեղում մահացել: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 19


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր