• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Եթե պատերազմ վերսկսվի, և մենք պառակտված լինենք՝ կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև Տավուշը և Հայաստանի կեսը

Եթե պատերազմ վերսկսվի, և մենք պառակտված լինենք՝ կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև  Տավուշը և Հայաստանի կեսըԱյն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանից առաջին դեմքերի մակարդակով, Հայաստանից չեն ստանում համարժեք պատասխան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

Ըստ ադրբեջանագետի, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ Դավիթ Տոնոյանի հետ կհանդիպի միայն Երևանում՝ Հայաստանից կարող էին պատասխանել, որ նման հանդիպում անպայման կլինի, երբ Զաքիր Հասանովը ծնկաչոք կգա Հանրապետության հրապարակ և հայ ժողովրդից ներողություն կխնդրի՝ իր երկրի կողմից այդքան կոտորածներ իրականացնելու համար։

«Օրերս հայկական կողմից զինվոր էր մահացել, Ադրբեջանն իր «խաղաղասիրական» հերթական քայլն էր իրականացրել։ Այս ընթացքում մենք տեսնում ենք, որ հաճախակիացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ վարչապետի ու նախագահի միջև հանդիպումները, որոնցից վերջինի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն ամեն ինչ ասաց և նաև հիշեցրեց, այսպես ասած, «ԼՂ ադրբեջանական համայնքի» մասին։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում ոչ հարիր խոսակցություններ և հայտարարություններ, որի հիման վրա էլ Մամեդյարովն ասում է, որ Հայաստանի ներսում պառակտում կա»,- նշեց ադրբեջանագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի վերնախավը պետք է մեկ բան հստակ հիշի, որ երկուսն էլ մեկ նավակում են գտնվում, եթե նավակը շատ ճոճեն, ապա բոլորն էլ կխորտակվեն։

Անդրադառնալով մայիսի վերջին «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, Գրիգորի Այվազյանն ասաց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ համայնքի հետ հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար, այսինքն` երբ Մինսկի խումբն այցելում է տարածաշրջան։ Սակայն այս անգամ հանդիպումն ավելի պաշտոնական բնույթ էր կրում, քանի որ հանդիպումը համայնքի ղեկավարի հետ էր։

Նա նաև հավելեց, որ ի հակադրություն Ադրբեջանի այդ քայլի` հայկական կողմից այդ հարցով պետք է զբաղվեն բարձր մակարդակի մասնագետները, այլ ոչ թե դիլետանտները, որոնք մտածված կամ չմտածված կարող են երկու հայկական պետությունների նավը խորտակել։

«Եթե պատերազմ վերսկսվի, և մենք ներսից պառակտված լինենք, ապա կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև վարչապետի  ծննդավայր Տավուշի մարզը և Հայաստանի կեսը։ Ուստի մենք պետք է զգուշավոր լինենք և կատարենք հաշվարկված քայլեր»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 49


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →