• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Եվրոպայի ուժեղ հարվածը քրեաօլիգարխիային. Նարեկ Սարգսյանին արտահանձնելը Հայաստանին իր մեջ նաև քաղաքական մեսիջ է պարունակում

Եվրոպայի ուժեղ հարվածը քրեաօլիգարխիային. Նարեկ Սարգսյանին արտահանձնելը Հայաստանին  իր մեջ նաև քաղաքական մեսիջ է պարունակումՊրահայի դատարանը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան. այս մասին երեկ ուշ երեկոյան հայտնել են չեխական լրատվամիջոցները։ Նշվում է, որ վերջնական որոշում այս հարցով պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան:





Նարեկ Սարգսյանը Պրահայում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Փաստաթղթերի ստուգման ժամանակ վերջինս ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով կեղծ անձնագիրը:

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի վաճառք իրականացնելու և անօրինական զենք պահելու մեջ:

Որոշումն, իհարկե, իրավական տիրությում է, սակայն ինքնին քաղաքական հետևանքներ ունի, մանավանդ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Նախ՝ հանրության առնվազն մի մասի մոտ խոր արմատներ է ձգել դավադրական մի վարկած, թե իբր Նիկոլ Փաշինյանի թիմը ստվերային համաձայնությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, ինչի հետևանքով երրորդ նախագահը ու նրա մերձավորներն ազատության մեջ են ու իրենց արտոնյալի կարգավիճակում են զգում, եթե նույնիսկ նրանց նկատմամբ քրեական հետապնդում կա։ Պրահայի դատարանի երեկվա որոշումը մասամբ ցրում է այս կասկածները, ինքնին հասկանալի է, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը տեղի չէր ունենա, եթե չլինեին հայկական կողմի հետևողական ջանքերը։

Ուշագրավ է, որ հին համակարգի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները պարբերաբար լուրեր էին արտանետում, թե իբրև Սերժ Սարգսյանի եղբորորդին չի արտահանձնվելու Հայաստան։ Ինֆորմացիոն այս կամպանիան իրականացվում էր՝ ցույց տալու համար նախկինների հզորությունը, հեղափոխության թիմի անճարակությունը։ Նման սադրիչ տրամադրություններն ավելի խորացան այն բանից հետո, երբ ազատության մեջ հայտնվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչը շատերը համարեցին հին համակարգի ռեստավրացիային ուղղված դավադիր պլանի կարևոր բաղադրիչ։

Ահա այս ֆոնին Պրահայի դատարանի որոշումն իրապես կարևոր նշանակություն ունի, որն իր մեջ նաև քաղաքական մեսիջ է պարունակում։ Հայկական քրեաօլիգարխիան, նրա ներկայացրած շինծու փաստարկները որևէ աջակցություն չեն կարող ստանալ եվրոպական արդարադատության կողմից։ Այդպես եղավ Նարեկ Սարգսյանի դեպքում, այդպես է լինելու նաև Ռոբերտ Քոչարյանի պարագայում, եթե անգամ նրա փաստաբանները գրեթե ամեն օր Հայաստանի հասարակությանը սպառնում են ՄԻԵԴ-ով, նրա սրբագրումներով։

Ամենևին, բնավ այն կարծիքին չենք, որ Հայաստանի նախաքննության մարմիններն օժտված են պրոֆեսիոնալիզմի բարձր հատկանիշներով, սակայն հին համակարգի ներկայացուցիչների կատարած հանցագործություններն այնքան ակնառու են, որ եվրոպական դատարանները նրանց մասով չեն կարող կայացնել արդարացնող դատավճիռներ կամ «հաշիվ» ներկայացնել Հայաստանի արդարադատությանը։

Պրահայի դատարանի որոշումն ուշագրավ է երեկ տարածված մի տեղեկատվության ֆոնին ևս։ «Փաստինֆո»-ն երեկ տեղեկություն է տարածել, որ Ռուսաստանը ԴԱՀԿ նախկին պետ, Հայաստանում պաշտոնի չարաշահման գործով քրեական հետապնդման ենթարկված, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին տվել է ժամանակավոր կեցության կարգավիճակ: Դա նշանակում է, որ Պողոսյանը մի քանի ամիս կմնա Ռուսաստանում՝ քաղաքական ապաստան ստանալու հեռանկարով: Ակնհայտորեն ռուսական դատարանը քաղաքականապես մոտիվացված որոշում է կայացրել՝ Հայաստանի իշխանություններին հասկացնելով, որ դժգոհ է Հայաստանում մեկնարկած վեթինգի գործընթացից։ Մոսկվայի դիրքորոշումն ինքնին հասկանալի է, որովհետև վեթինգի գործընթացի շնորհիվ նա Հայաստանում զրկվում է ազդեցության ինստիտուցիոնալ կարևոր լծակներից մեկից։

Այս համատեքստում Պրահայի դատարանի որոշման քաղաքական բաղադրիչը շատ ավելի արժեքավոր է դառնում՝ բացահայտելով, թե արտաքին աշխարհում ովքեր են հայկական հեղափոխության իրական թշնամիներն ու բարեկամները։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 20


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր