• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Հերիք եղավ, բոլ եղավ․ Ալեն Սիմոնյանը զգուշացնում է Դանիել Իոնիսյանին

Հերիք եղավ, բոլ եղավ․ Ալեն Սիմոնյանը զգուշացնում է Դանիել ԻոնիսյանինԺպիտ է առաջացնում, որ ինձ կարելի է մեղադրել 5 միլիոն դրամ կամ 10 000 դոլարով հարստանալու մեջ:  Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին և Fip.am-ի հրապարակման մեջ եղած իր մասին տվյալներին:



«Լուրջ չեմ վերաբերվում դրանց: Դանիել Իոաննիսյանին էլ, որը այս կայքի սեփականատերն է, թե հիմնադիրն է, չգիտեմ, որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն Ազգային ժողովի փոխխոսնակը ճնշումների է ենթարկում և այլն, և այլն: Իրենք պետք է զգույշ լինեն, որովհետև հրապարակման մեջ իրենք կասկածներ են հայտնում, բայց, ըստ էության, վերնագիրը դնում են միանշանակ ինչ-որ բանի մասին: Նրանց գործն է, ես զգուշացրել եմ, որ եթե օրենքին համապատասխան ձևով իրենք մեկնաբանությունը չհրապարակեն, ես չեմ բացառում, որ դատի կտամ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքն ընդամենը զգուշացրել է, որ դատի է տալու: «Բավական է, որ ամեն օր մի բան հնարեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Կարող եք մտնել իրենց կայք և տեսնել, որ վերջին շրջանում ամենաշատ ընթերցված նյութերն իրենց կայքում իմ լուսանկարով է: Հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց նա:



ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ հիմա, քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է դարձել, հասարակական կազմակերպությունները չեն կարողանում միջազգային կառույցներից գումարներ ստանալ: «Փնտրտուք է, անգրագետ փնտրտուք, որովհետև եթե գոնե ինձ զանգեին, հարցնեին, թե նման բան կա, կարո՞ղ եք մեկնաբանել, ցույց կտայի տեղը, կասեի՝ նման բան կա, չեք նկատել: Մայիսի 31-ը հայտարարագիր ներկայացնելու վերջին օրն է, չեն սպասել նույնիսկ 31-ը լրանա, ճշտեն՝ տրվե՞լ է, թե ոչ»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ իր մասին հրապարակում պատրաստողների նպատակը հենց այն է, որ ինքը դատի տա, և միջազգային կառույցներին ցույց տան, որ ԱԺ փոխխոսնակը նման բան է արել, դրամաշնորհ ստանան: Դրա համար, ըստ նրա, պետք է դեռ որոշի՝ դատական գործընթաց սկսե՞լ, թե ոչ:

«Ինձ հանգստացնում է այն, որ մարդիկ ինձ լավ գիտեն: Ես այս քաղաքում ապրել եմ, մարդիկ գիտեն, թե ես ինչեր եմ ունեցել և ինչ ունեմ»,- ասաց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 35


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր