• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Սիրուշոն եթե մենահամերգ ունենա, շատ հավանական է, որ այն կկազմակերպվի հենց Արցախում

Սիրուշոն  եթե   մենահամերգ  ունենա, շատ  հավանական է, որ  այն  կկազմակերպվի  հենց ԱրցախումԱյս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  Ստեփանակերտի  մարզադաշտում   ասել է  ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոն  (Սիրանուշ Հարությունյան):

 "Ուրախ եմ, որ  Արցախում այսպիսի   տոնական  տրամադրություն  է  իշխում:  Այս  միջոցառումը  խթան  կհանդիսանա, որ  տարբեր  երկրներից  մեծ  թվով   մարդիկ    այցելեն  Արցախ,    ճանաչեն  Արցախն  ու  արցախցիներին:  Ինձ  համար   շատ  կարևոր  է, որ  ConiFA-ի   առաջնության  հանդիսավոր  բացմանը  լինեմ  Արցախում: Արցախը   հայերի  ոգևորության   աղբյուրն է:    Լիարժեք  հանգիստ   ունենալու  համար  ավելի   լավ  վայր   չեմ  պատկերացնում, քան   Արցախն  է»,-մասնավորապես  ասել է  Սիրուշոն:

ConiFA-ի   առաջնության  հանդիսավոր  բացման   համերգին  Սիրուշոն   հանդես է  գալու մի  քանի  երգով:  Նա  կներկայացնի  նաև   մի  երգ, որը  երբեք   չի  երգել: Սիրուշոն   Արցախում   է   իր  ամուսնու   հետ:

Նա   նշել է նաև, որ  ինքը   հասցրել է լինել   Շուշիում՝  Ջդրդուզում  (Կատարոտ), Հունոտի  կիրճում, քայլել Ստեփանակերտի  փողոցներով ու հիացել: Երգչուհին  Արցախում  ունի   սիրած  վայրեր, ուր  ինքը  միշտ  այցելում  է:

Ըստ  Սիրուշոյի՝   եթե  ինքը   մենահամերգ  ունենա, շատ  հավանական է, որ  այն  կկազմակերպվի  հենց Արցախում:

 

Խոսելով  առաջիկա  ծրագրերի    մասին՝  երգչուհին  տեղեկացրել  է, որ   մոտ  մեկ   շաբաթից  ինքը պատրաստվում  է  հյուրախաղերով  հանդես  գալ Արաբական Միացյալ  Էմիրություններում, որից  հետ    շրջագայություններ  կունենա   տարբեր  երկրներում՝  Կանադայում, Լիբանանում  և  այլուր: хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 39


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր