• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Երկիրը՝ արտաքին վերահսկողության տակ. դատական բարեփոխումներն արդյո՞ք կապ ունեն ԱՄՆ-ից ստացած աջակցության հետ.«Իրատես»

Երկիրը՝ արտաքին վերահսկողության տակ. դատական բարեփոխումներն արդյո՞ք կապ ունեն ԱՄՆ-ից ստացած աջակցության հետ.«Իրատես»«Քաղաքական զարգացումները շատ դեպքերում որոշակի ճշտումների, բացահայտումների կատալիզատոր են։ Դրանք օգնում են հասկանալու, թե երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս իրականում ինչպիսին է վերաբերմունքն այս կամ այն գործընթացի, օրվա իշխանության կամ ընդդիմության նկատմամբ։



Նման բացահայտման, ինչպես հիմա ասում են, յուրահատուկ լյուստրացիայի ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած, այսպես կոչված, դատական բարեփոխումների ազդարարումից հետո։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է արտաքին ազդակներին։ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ազդարարումը բացահայտեց, թե տվյալ պահին աշխարհաքաղաքական հիմնական ուժային կենտրոններն ինչ հույսեր կամ վերաբերմունք ունեն ՀՀ ներկա իշխանությունների հանդեպ։



Դատական բարեփոխումների մեկնարկի հայտարարումից հետո, որի հիմքում, ինչպես հայտնի է, դրված է, այսպես կոչված, անցումային արդարադատության և վեթինգի գաղափարը, դեռ օր չանցած՝ Միացյալ Նահանգները բավականին հետաքրքիր դիվանագիտական լեզվով մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ թեև ասվում էր, որ իրենք աջակցելու են վստահություն ներշնչող անկախ դատական համակարգի ձևավորմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, այնուամենայնիվ, հայտարարության տեքստում թաքնված էին հստակ ազդակներ, թե Միացյալ Նահանգները չի սատարում ՀՀ գործող վարչախմբի ՀՀ սահմանադրությունը շրջանցելու քայլերին։ 



ԱՄՆ-ն կոչ էր անում բոլոր գործողությունները ձեռնարկել Սահմանադրության շրջանակներում։ Ըստ էության, ակնարկվում էր, որ դատավորների շրջափակման ակցիան, որի հրահրողը հենց վարչապետ Փաշինյանն էր, և որին մասնակցեցին ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, ակնհայտորեն Սահմանադրությունից դուրս քայլ էր:



Սա՝ հայտարարության մակարդակով։ Մի քանի օր անց արդեն Հայաստան գործուղվեց վեթինգի «կարկառուն» մասնագետներից մեկը։ Հետաքրքիր է, որ նա Հայաստան ժամանեց շատ արագ, թեև որպես կանոն նման հարցերը բավականին երկար են լուծում ստանում՝ հաշվի առնելով ամերիկյան բյուրոկրատիայի ավանդույթները։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ամերիկացիները պատրաստ էին իրենց մասնագետին Հայաստան գործուղելու և ի տարբերություն հայաստանյան հասարակության՝ շատ լավ գիտեին, որ մեր երկրում նման բարեփոխումներ են մեկնարկելու, և վերոնշյալ մասնագետը ելման դրությամբ սպասում էր Հայաստան մեկնելու հրամանին։



Այս համատեքստում հատկանշական է նաև այն փաստը, որ ավետիքի համակարգի ներդրման մասին հայտարարությունից ընդամենն օրեր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ զզ նշեց, որ վեթինգի վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է։ Սա իհարկե բնորոշ չէ բավականին ծանրաշարժ և կոմպետենտությամբ բացառիկ մակարդակի վրա չգտնվող քաղաքական ուժին։ Սա պարզապես նշանակում է, որ վեթինգի մասին օրինագիծը պարզապես վաղօրոք նախապատրաստված է եղել, ու թերևս անհիմն չեն կասկածները, որ այն արտահայաստանյան ծագում ունի։ Կարելի է ենթադրել, որ տարբեր հիմնադրամներ վաղուց գրել ու ներկայացրել են նաև անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծը։



Այս առումով թերևս հատկանշական է, որ դատական բարեփոխումները սկիզբ դնելուց ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Եվ չի բացառվում, որ գուցե այդ ժամանակ էլ Հայաստանի վարչապետն ասել է, որ նման քայլի է դիմելու և ստացել է Միացյալ Նահանգների աջակցությունն այդ հարցում»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 40


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր