• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Թեժ պայքար է սպասվում.Վանեցյանը փորձում է մարել կրակը

Թեժ պայքար է սպասվում.Վանեցյանը փորձում  է մարել կրակը«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է, հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ մայիսի 30-ին Բաբայանի գրասենյակի տարածած արդեն հայտնի հաղորդագրության կապակցությամբ: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ չկա որեւէ քաղաքական ասպեկտ, եւ խնդիրը միմյանց միջեւ եղած ֆինանսական հարցերն են:

ԱԱԾ պետն իր հայտարարությամբ փաստացի մարում է կամ փորձում է մարել այն կրակը, որը բորբոքվել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությամբ: Հիշեցնենք, որ հայտարարվել էր Բաբայանի կողմնակիցների ճանապարհը փակելու եւ նրանց ուղղությամբ կրակելու մասին՝ դրա համար մեղադրելով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմնակից համարվող անձանց:





Այս ամենը ակնառու կերպով տեղավորվում է Արցախի նախագահի ընտրության գործընթացի մեջ: Արայիկ Հարությունյանը հայտարարել է առաջադրվելու մասին, իսկ Սամվել Բաբայանը՝ մտադրություն ունենալու, թեեւ կարծես թե ունի առաջադրվելու իրավական խնդիրներ: Նա տեւական ժամանակ հայտարարում է, որ այդ խնդիրները առաջացնում են իրեն առաջադրվել թույլ չտալու համար:

Մի բան աներկբա է. Արցախի նախագահի ընտրությունն առաջին անգամ անցնելու է իրապես թեժ պայքարում: Թեկնածու կլինի նաեւ ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանը, հնարավոր են այլ առաջադրումներ եւս: Թեժությունը անկասկած պայմանավորված է այն հանգամանքով, որ Երեւանն առաջին անգամ որդեգրել է ուղիղ միջամտություն թույլ չտալու մոտեցումը՝ թավշյա հեղափոխությունից հետո:

Միաժամանակ, սակայն, կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն ունենալու է իր նախընտրելի տարբերակը: Ներկայումս այդ տարբերակ դիտվում է Արայիկ Հարությունյանը, որը նաեւ թավշյա հեղափոխությունից ի վեր բավականին լոյալ է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հանդեպ: Կփոխվի՞ իրավիճակը մինչեւ ընտրություն, թե ոչ, դա կախված է թերեւս թեկնածուների շրջանակի որեւէ փոփոխությամբ:

Դրան զուգահեռ, անշուշտ, իր նախընտրելի տարբերակներն ունի Հայաստանի նախկին իշխող համակարգը, կամ ավելի շուտ հնարավոր է ասել՝ համակարգի առնվազն երկու թեւերը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Մեծ հավանականությամբ, նրանք ունեն տարբեր նախընտրելի սցենարներ: Իհարկե, նրանց միջեւ մրցակցությունը չի կրի նույն բնույթը, ինչ առանձին մրցակցությունը Հայաստանի նոր իշխանության նախընտրությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 53


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր