• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ստերոիդներ օգտագործող տղամարդիկ կարող են անպտուղ դառնալ

Ստերոիդներ օգտագործող տղամարդիկ կարող են անպտուղ դառնալՄարզասարքերի սերն ու գեղեցիկ մարմին ունենալը կարող են թանկ նստել տղամարդկանց վրա։ Համաձայն հետազոտությունների՝ ստերոիդների չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Նման ազդեցություն օրգանիզմի վրա ունենում են նաեւ ճաղատացման դեմ դեղամիջոցները։

«Տղամարդկանց 90 տոկոսը, որոնք ընդունում են ստերոիդներ, անպտուղ են դառնում»,- ասել է պրոֆեսոր Ալան Փեյսին Շեֆիլդի համալսարանից, տեղեկացնում է ВВС-ն։

Անաբոլիկ ստերոիդները տեստոստերոն հորմոնի ազդեցություն են նմանակում տղամարդու օրգանիզմում, դրա համար էլ դրանք օգտագործում են պրոֆեսիոնալ մարզիկների մկանային զանգվածի ավելացման համար։ Այնինչ, դրանք ազդում են անմիջապես հիպոֆիզի վրա՝ տպավորություն ստեղծելով, թե սերմնագեղձերը գործում են չափազանց ինտենսիվ։ Դրա հետեւանքով հիպոֆիզն իջեցնում է երկու հորմոնի՝ ֆոլիտրոպինի եւ լյուտեինացվող հորմոնի արտազատումը, որոնք առավել ակտիվ են մասնակցում սերմնահյութի արտազատմանը։



Հետազոտողները նշում են, որ նման մեխանիզմը նկատվում է տղամարդկանց մոտ, որոնք օգտվում են դեղորայքային միջոցներից ճաղատացման դեմ պայքարելիս։ Ֆինաստերիդը փոխում է տեստոստերոնի վարքը օրգանիզմում եւ կարող է իջեցնել մազերը կորցնելու արագությունը, սակայն դրա կիրառման կողմնակի հետեւանքները ներառում են իմպոտենցիա եւ սեռական ակտիվության թուլացում։

«Տղամարդիկ հաճախ են դիմում ստերոիդներին այն բանի համար, որպեսզի մեծացնեն մկանային զանգվածը եւ սուպերմենի տեսք ունենան։ Բայց իրականում նրանք իրենց մտցնում են էվոլյուցիոն փակուղի, քանի որ կենդանի սերմնաբջիջների քանակը նրանց մոտ հասնում է զրոյի»,- նշում է Բրաունի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից դոկտոր Ջեյմս Մոսմանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 38


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր