• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ախր ձեզ ո՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել.բթամտության հարցում կարող ենք առաջին տեղում լինել

Ախր ձեզ ո՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել.բթամտության հարցում կարող ենք առաջին տեղում լինելԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ողջունեց բոլորին պայծառ տոնի կապակցությամբ՝ նշելով, որ մեր ժողովրդի կյանքում մայիսի 28-ը բացառիկ դերակատարություն է ունեցել: Հիշեց Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսին:

1918 թվականին, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը, հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե կաթողիկոսին նա առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։

«Բայց չեմ կարող իմ վրդովմունքը զսպել: Ուղղակի անպատկառություն է.1919թվականին՝ այս օրերին, նշվեց Հայաստանի անկախության 1-ամյակը, և Ազգային ժողովը որոշեց, որ մայիսի 28-ը լինելու է Հայաստանի անկախության օրը, ու այն կտակեցին սերունդներին՝ որպես փարոս: Նախ՝ կոչեցին Առաջին Հանրապետության օր, հիմա կոչվում է պարզապես Հանրապետության օր: Օրեր առաջ ես դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով վերջապես այդ քայլը կատարել, այս օրը կոչել այնպես, ինչպես նախանշել են կոչել օրվա ճարտարապետները, հիմնադիրները:

Այսինքն՝ Անկախության վերականգնման օր: Միջազգայնագետներն առաջարկում են կոչել Անկախության վերականգնման օր, որովհետև մեր իրական անկախությունը սկսվում է Հայկի ու Բելի կռվից: Այսինքն, օգոստոսի 11-ը նշել հայ ազգի կայացման, հայության անկախության օր, իսկ մայիսի 28-ը՝ Անկախության վերականգնման օր: Երևի ժամանակը կարճ էր, և մենք դեռ պատասխան չենք ստացել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

«Սեպտեմբերի 21-ի հետ կապված՝ 1973թ. Ազգային Միացյալ կուսակցության խորհրդին առաջարկել եմ , որ մեր անկախության ճանապարհը պետք է լինի ինքնորոշումը՝ անկախություն հանրաքվեի ճանապարհով… բայց, ի՞նչ է կատարվում. իմ ստեղծած օրը, որը կոչել եմ ինքնորոշման օր, որի հետ իրենք ոչ մի կապ չունեն, կոչում են Անկախության օր: Ախր ձեզ ո՚՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել: Կարող եք ձեր զավակին ինչպես ուզում եք՝ կոչել, բայց իմ զավակի անունը ես եմ դրել, ես գիտեմ դրա էությունը:

Եվ, ի վերջո, 1991թ. սեպտեմբերի 21-ը կոչելով Անկախության օր՝ մենք անտեսում ենք ոչ միայն մայիսի 28-ը, այլև օգոստոսի 23-ը: 1990 թվականին ՀՀ խորհրդարանն անկախության վերաբերյալ հռչակագիր է ընդունել: Երևի աշխարհի ոչ մի ազգի քաղաքական գործիչներ այս մակարդակը չունեն: Բթամտության հարցում մենք կարող ենք առաջին տեղում լինել»,- հավելեց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 41


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր