• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Հայտարարություն.Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել, իսկ երդումս եղել է մեկ անգամ

Հայտարարություն.Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել, իսկ  երդումս  եղել է մեկ անգամԵրբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որով դատապարտել է իր մասին ապատեղեկատվություն տարածողներին:

Հայտարարության մեջ ասված է.





«Սիրելի հայրենակիցներ.

Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածված «տեղեկությունն» առ այն, թե իբր «մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի եւ հայ օլիգարխիայի ներկայացուցիչները» եւ, որ «հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը...», իրականության հետ որեւէ աղերս չունի: Ստորագույն եւ սադրիչ ապատեղեկատվություն է նաեւ այն, որ իբր «հավաքի մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար»: Նշվում է նաեւ, որ «հավաքին ներկա է եղել Սամվել Ալեքսանյանը»:

Ելնելով վերոնշյալից իմ պարտքն եմ համարում «օդից կախված լուրերի» կամ անանուն աղբյուրների սիրահարներին իրազեկել հետեւյալի մասին.-իմ եւ իմ նման ազատամարտիկների (այդ թվում՝ գեներալների՝ գործող եւ պաշտոնաթող) խնդիրն ու գերագույն նպատակն է ոչ թե զբաղվել հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ, այլեւ հարկ եղած դեպքում նորից կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Համոզված եղեք, որ մարտադաշտում չորս անգամ վիրավորված, հարյուրավոր հերոս զինակիցներ կորցրած զինվորականը չի կարող հանդես գալ Հայոց միասնականությունը պառակտողի եւ, ըստ այդմ՝ նաեւ մեր ազգային դիմադրողականությունը թուլացնողի դերում: Մինչդեռ այսօր, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նման սադրիչ ապատեղեկատվություններ տարածողների նպատակը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդի միասնականությունն աղճատող հանցավոր փորձ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ ողջ կենսագրության ընթացքում երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել, իսկ եթե անգամ զբաղվել եմ, ապա դա եղել է մեկ անգամ՝ 1988-ին: Իսկ ինչ վերաբերում է երդմանը, ապա դա եւս եղել է մեկ անգամ՝ տակավին 1988-ին:

Ավարտելով խոսքս, խնդրում եւ պահանջում եմ բոլոր նման ապատեղեկատվություններ տարածողներին զերծ մնալ մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությանը սպառնացող անպատասխանատու քայլերից»,- ասված է հայտարարության մեջ: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 41


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր