• 11:13 – Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ | Ուրիխանյան 
  • 22:50 – Ապամոնտաժվել են Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող ապօրինի կրպակները: 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 15:47 – Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Տեսանյութ. Դոն Պիպոն նյարդայնացավ լրագրողների հարցերից.Հորս տանը 50 ախռանիկ են ապրում, որոնք պահում են մեզ

Տեսանյութ. Դոն Պիպոն նյարդայնացավ լրագրողների հարցերից.Հորս տանը 50 ախռանիկ են ապրում, որոնք պահում են մեզԵրեկ լրատավամիջոցները  քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյից մամլո ասուլիսի հրավեր էին ստացել։

«Արցախ» մամուլի ասուլիսի հյուրն է  Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն»,–նշված էր հրավերում։





Լրագրողները հասնելով ասուլիսի վայր պարզել էին, որ այսօր նախատեսված է «Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Արթուր Ասատրյանի հանդիպումները «Միսս Աշխարհ Արմենիա 2019», «Միսս Տիեզերք Արմենիա 2019» համահայկական մրցույթների մասնակիցների հետ։

Տեսնելով ասուլիսի վայր ժամանած լրագրողներին, Արթուր Ասատրյանը հանկարծակիի եկավ՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, որ ասուլիս է տալու։

«Ես եկել եմ Գոհարիկին տենալու, էրեխեքին լավ բան անելու»,–լրագրողներին ասաց Ասատրյանը՝ նկատի ունենալով մրցույթների կազմակերպիչ Գոհար Հարությունյանին և գեղեցկության մրցույթի մասնակիցներին։

Լսելով լրագրողների հարցերը իրեն առնչվող քրեական գործի, Մանվել Գրիոգրյանի հետ հարաբերությունների, իր տանը հայտնաբերված ապօրինի զենք–զինամթերքի մասին, Ասատրյանը նախ վարդովվեց, ապա ասաց.

«Ես չեմ ուզում ձեր հարցերից փախնեմ, բայց լավ կլինի մասնագիտական հարցեր տաք, վերջացնենք, որովհետև սաղ ջուր եմ եղել, կյանքիս մեջ առաջին անգամ եմ էսքան լրագրող տեսնում։ Դուք ձեր ժուռնալիստական ամբողջ թիմը օգտագործում եք իմ դեմ, որ ինձ հարցեր տաք»։

***

Երեք անձի առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը պնդում է, որ առնչություն չունի նախորդ տարվա հունիսին Էջմիածնում գտնվող իր առանձնատնից հայտանաբերված զենք–զինամթերքի հետ։ Այսօր լրագրողները Ասատրյանին հիշեցրեցին, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ իր տանը հայտնաբերված զենք–զինամթերքն անօրինական է, ինչին ի պատասխան գործարարն ասաց.

«Դրանով զբաղվում է ԱԱԾ–ն ու քննչական մարմինները։ Ես ընդհանրապես կապ չունեմ,  ես ստեղ տուրիստ եմ եկել 10 օրով եկել եմ երկիր, դա հորս տունն է, որտեղ երեք եղբայր ենք ապրում ու ապրում է 50 հատ ախռանա, որը պահում է մեզ, իրենք կպարզեն, դա ում զենքն է եղել, խնդրում եմ դա մի վերագրեք մեզ»,–ասաց նա։





Ասատրյանը նշեց, որ վերջին 25 տարիներին մշտապես բնակվել է արտերկրում։

«Վերջին 25 տարվա մեջ 80 օր եմ էս երկրում ապրել, հիմա է, որ 11 ամիս ստեղ եմ, տարվա վերջում կտենաք թե ինչ է արել Արթուր Ասատրյանը,  սուտ հերյուրանքներ են տարածում իմ մասին»,–ասաց նա։



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 20


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր