• 11:13 – Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ | Ուրիխանյան 
  • 22:50 – Ապամոնտաժվել են Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող ապօրինի կրպակները: 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 15:47 – Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

2100 թ.-ին երկրի բնակչության թիվը կգերազանցի 11 միլիարդը

Երկրի բնակչությունը ներկայիս 7,3 մլրդ.-ից կհասնի մինչեւ 9,7 մլրդ. 2050 թվականին եւ 11,2 մլրդ.-ի՝ մինչեւ դարավերջ։ Սիեթլում տեղի ունեցող վիճակագիրների համաժողովի ժամանակ այսպիսի թվեր է ներկայացրել ՄԱԿ-ի ազգագրության բաժնի ղեկավար Ջոն Ուիլմոթը,-տեղեկացնում է Lenta.ru-ն։

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, երկրի բնակչության աճը կդադարի միայն այն դեպքում, եթե Սահարայից հարավ գտնվող Աֆրիկյան երկրներում նվազի ծնելիությունը։ Մինչ այժմ իրադարձությունների զարգացման նման հավանականությունը գնահատվում է 23%:

Սպասվում է, որ Աֆրիկայի բնակչությունը 2100 թվականին կավելանա 1,2 մլրդ.-ից մինչեւ 3,4-5,6 մլրդ.։ Ծնելիության ընդհանուր մակարդակը մայրցամաքում թեեւ ընկնում է, սակայն երեք քառորդով ավելի դանդաղ, քան Ասիայում եւ Լատինական Ամերիկայում 1970-ականներին (երբ բնակչության թվի աճն այնտեղ կայունացավ)։

Ասիան, այնուամենայնիվ, կմնա աշխարհի ամենախիտ բնակեցված տարածաշրջանը:  XXI դարի կեսին այնտեղ բնակիչության թիվը կհասնի առավելագույնին՝ 5,3 մլրդ-ի, այնուհետեւ կնվազի մինչեւ 4,9 մլրդ.:

ՄԱԿ-ի զեկույցում նաեւ հաշվի է առնվել հնարավոր աջակցության գործակիցը (ՀԱԳ)․ աշխատունակ մարդկանց քանակը (20-64 տարեկան), բաժանած կենսաթոշակառուների (65 եւ ավելի տարեկան) թվի: Ինչքան ցածր է այդ գործակիցն, այդքան ավելի անաշխատունակ բնակչության են ստիպված աջակցել աշխատողները։ Այժմ ամենացածր ՀԱԳ-ը Ճապոնիայում է (2,1), որին հաջորդում է Իտալիան (2,6)։ Սպասվում է, որ 2100 թվականին ՀԱԳ-ը կտրուկ կընկնի ամբողջ աշխարհում. օրինակ, 7,1-ից մինչեւ 1,4՝ Չինաստանում եւ 8,7-ից մինչեւ 1,4՝ Մեքսիկայում։

Գիտնականներն ընդգծում են, որ երիտասարդ, բայց ցածր մակարդակի ծնելիությամբ բնակչություն ունեցող երկրներին (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա) արժե այդ «ժողովրդագրական շահաբաժինների» միջոցների մի մասը ծախսել ապագա տարեցների սոցիալական աջակցության վրա (կենսաթոշակներ, առողջապահության համակարգ եւ այլն):

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 645


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր