• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Տեսանյութ. Անվստահությունն օրեցօր հանրության մոտ անհաշտ հարաբերություններ են առաջացնում,պետք է սկսել կտրուկ փոփոխությունները

Տեսանյութ. Անվստահությունն օրեցօր հանրության մոտ անհաշտ հարաբերություններ են առաջացնում,պետք է սկսել կտրուկ փոփոխություններըԱշխատանքային քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել հեղափոխական փոփոխություններ ձեռնարկելու դատաիրավական համակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր հանրապետությունում և այն, որ ժողովուրդը պահանջում է դատական իշխանությունում կտրուկ փոփոխություններ, մենք ընդունում ենք ի գիտություն և պետք է իրականացնենք ժողովրդի կամքը»,- ասաց Լիլիթ Մակունցը` անդրադառնալով հարցին, արդյոք դատաիրավական համակարգում փոփոխություններ կատարելն անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման հետ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ խոր անվստահությունը, որն օրեցօր հանրության մոտ անհաշտ հարաբերություններ է առաջացնում, հիմք է տալիս իշխանությանը մտածելու շուտափույթ փոփոխությունների մասին։

«Օրեցօր խորանում է այս ամենը։ Մի կետից պետք է սկսել կտրուկ փոփոխությունները և սա հենց այդ կետն է»,- ասաց Լիլիթ Մակունցը ` ավելացնելով, որ պետք չէ դա կապել կոնկրետ դատավարության հետ։

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցով կզբաղվի ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր դատաիրավական համակարգում կտրուկ փոփոխություններ իրականացնելու, ինչպես նաև ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 33


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր