• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը

Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը«Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասնակիցները Գյումրիում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակ պահեցին մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան ուղիղ եթերը: Մինչ այդ, մասնակիցները դատարանի մուտքի մոտ հետևում էին Նիկոլ Փաշինյանի դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին  ելույթին, որը պարբերաբար ուղեկցվում էր ներկաների ծափերով: Վարչապետի ելույթից հետո ակցիայի մասնակիցներից մեկը, որը Գյումրի էր եկել Թալինից, ասաց, որ արդարություն է պահանջում: «Ռոբերտ Քոչարյանի ամբողջ անձնակազմը, Մանվել Գրիգորյանի անձնակազմը, որ այսօր ոտնահարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը, ոտնահարում է քաղաքացու արժեքը, արժանապատվությունը, պիտի պատասխան տա: Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն: Չենք բացում ոչ մի դատարանի դուռ, մինչև քաղաքացու խոսքը չանցնի»,- ասաց ակցիայի մասնակից Վալենտին Սահակյանը: Չնայած եղանակային պայմանների պարբերաբար փոփոխությանը՝ ակցիայի մասնակիցները շարունակում էին մնալ դատարանի մուտքի մոտ: Դատարանի մուտքը որոշվեց բացել միայն Նիկոլ Փաշինյանի ֆեյբուքյան ուղիղ եթերից հետո: Ընդհանուր առմամբ, «Հանուն  անկախ դատարանի» ակցիան անցավ խաղաղ մթնոլորտում, առանց միջադեպերի:  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 41


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր