• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Վստահ չենք,որ օբյեկտիվ քննություն կտարվի Մարտի 1-ի գործով,դատական համակարգում վիրահատություններ անելու ժամանակն է

Վստահ չենք,որ օբյեկտիվ քննություն կտարվի  Մարտի 1-ի գործով,դատական համակարգում վիրահատություններ անելու ժամանակն էՉեմ կարող երաշխավորել, որ դատական համակրագը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների: Այս մասին այսօր իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ հայտարարել է «Հանուն արդար դատարանի» բողոքի ակցիայի իրականացման մասին, որով կոչ էր արել բոլորին փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:

«Որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգը ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց մոկը Մարտի 1-ի գործով այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություներ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով: Դա արդեն երևում է ՄԻԵԴ որոշումներով, և այդ որոշումները վերաբերում են նաև, այսպես կոչված, իրացման գոտիների բնակիչներին և այլ խնդիրներին»,- ասաց Փաշինյանը:



Նա հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հույս է ունեցել, որ դատավորները, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին, կհրաժարվեն դատավորի պաշտոնից:



«Նման բան տեղի չունեցավ, և դատական համակարգի՝ ժողովրդական վսատհության արժանանալու ընթացիկ հնարավորություը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուժել այս իրավիճակը»,- հայտարարեց վարչապետը:



Նա հայտարարեց, որ դատական համակարգում վիրահատություններ անելու ժամանակն է:





Վարչապետի խոսքով այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալում. 

«Առաջին՝ Հայաստանում գործող բոլոր դատավորներն առանց բացառության պետք է ենթարկվեն այսպես ասած վեթինգի, այսինքն հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշներին։ 

Երկրորդ. Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։ 

Երրորդ. Բոլոր դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օրինավոր դատավորներ, պետք է հրաժարական տան, այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին։ 

Չորրորդ. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդնումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ կատարած աշխատանքը։ 

Հինգերորդ. Ազգային Ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք, մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար»։ 

Վարչապետը նաև ընդգծեց, որ եթե այս ամենի համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, իրենք պետք է գնան նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, իրենք պետք է գնան նաև նման լուծուների։  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 37


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր