• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Անսպասելի վճիռ կայացվեց.Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը՝Վաչագան Ղազարյանի հայցը բավարարվեց

Անսպասելի վճիռ կայացվեց.Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը՝Վաչագան Ղազարյանի  հայցը բավարարվեցՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը քիչ առաջ վճռեց  բավարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ  Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։  Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը եւ հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։

Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դատավորին։  Նշենք, որ Վաչագան Ղազարյանը դիմել էր վարչական դատարան, խնդրելով հանձնաժողովին՝ պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017թ. տարեկան ու 2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը: Ըստ հայցվոր կողմի՝ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ ինչպես 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝ «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, քանի որ Սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցված վարույթների արդյունքում 219 պաշտոնատար անձ ենթարկվել է «նախազգուշացում» վարչական տույժի, 68-ը տուգանվել է, 122-ի դեպքում գործի վարույթը կարճվել է և այլն:Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1-րդհոդվածի1-ին մասով` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար։  Ըստ քննության տվյալների՝ Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 33


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր