• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

Կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քր.գործը.հաշիվներս և գույքս կալանքի տակ են

Կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քր.գործը.հաշիվներս և գույքս կալանքի տակ են«Իր ցուցմունքներում ասում է, որ կաշառք չի տվել, ուղղակի նվիրատվություն է արել, մի անգամ ասում է՝ նախագահականի աշխատակազմին, մի անգամ՝ նախագահին։ Մի բան ավելացնեմ՝ կաշառքը տալիս են ինչ-որ բանի համար, այն ժամանակ ես նախագահ էի ու պետության գլուխն էի և այն ժամանակ գործադիր մարմնի հետ որևէ առնչություն չունեի։ Հիմա նա ասում է, որ այդ գումարը տվել է, որ իրեն չխանգարեն, թե ինչից է եզրակացության եկել, որ իրեն չխանգարեն, որևէ փաստ չկա, որ մինչև այդ իրեն խանգարել են»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատական նիստի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սիլվա Համբարձումյանի ցուցմունքին, որ 2008 թվականին երկրորդ նախագահին  առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել։





Ըստ Ռ. Քոչարյանի, Սիլվա Համբարձումյանն ասել է, որ ունեցել է մի ընկերություն, որը պետք է վաճառեր մեկ այլ ընկերության, ուստի օրենսդրությամբ սահմանված չի եղել, որ այդ վաճառքին որևէ մեկը պետք է խոչընդոտեր։ Ուստի անհասկանալի է, թե նախագահը որտեղի՞ց պետք է իմանար, որ նա ընկերություն է վաճառում։

«Որտեղի՞ց նախագահը պետք է իմանա, թե ով ինչ ընկերություն է վաճառում։ Իմ տպավորությամբ՝ այս ամենն աբսուրդի է նմանվում։ Ինքս ինձ հարց եմ տալիս, թե այս ամենն ինչի՞ համար են անում, ի վերջո, պետք է գա դատարան, հանրությունն այս ամենի մասին իմանա։ Նպատակը մեկն է՝ կաշառքի պարագայում իմունիտետը չի գործում, այն, որ ասում են՝ «նավսյակի սլուչայ» մի բան անեն, հիմա դա է»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև հայտարարեց, որ հուլիս ամսից սկսած ապօրինի ձևով իր գույքի և հաշիվների վրա կալանք են դրել, ինչի իրավունքը չունեին։ Եվ, ըստ նրա՝ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրեական գործը։





«Մինչև այսօր իմ բոլոր հաշիվները և գույքը կալանքի տակ է»,- տեղեկացրեց նախկին նախագահը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 9


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր