• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ինչու ՊՆ-ն դասեր չի քաղում՝ մե­քենաները վստահում է անփորձ ժամկետային զինծառայողներին.«Ժողովուրդ»

«Ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երբ զինվորական մեքենաների վթարի հետևանքով հերթական զոհն ենք ունեցել:



Ինչու ՊՆ-ն դասեր չի քաղում՝ մե­քենաները վստահում է անփորձ ժամկետային զինծառայողներին.«Ժողովուրդ»2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճա­նապարհին ավտովթար էր եղել. 4 զինվոր էր. մահացել, իսկ մյուս զին­վորները տարբեր աստիճանի վնաս­վածքներով տեղափոխվել, էին հի­վանդանոց: 



Հրապարակվել էր այն մասին, որ մեքենան շահագործման ենթակա չի եղել: Դեպքից հետո ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոն­յաներ ազատվեցին պաշտոնից: Այս դեպքով դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել է թե՝ բավարարվեցին միայն ազա­տումներով: Այս դեպքից որոշ ժամա­նակ անց՝ ապրիլի 13-ին, Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին էլ մեկ այլ վթար էր եղել, ինչի հետևանքով 18 զինծառայող հոսպիտալացվել էր: 



Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ հերթական դեպքն է տեղի ունեցել: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անց­կացման շրջանում, ըստ նախնական տվյալների, մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոն­ները խախտելու, «Ուռալ-4310» ավ­տոմեքենայի կողաշրջվելու հետև­անքով ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկե­տային զինծառայող, կրտսեր սեր­ժանտ Արարատ Խեչումյանը ստա­ցած վնասվածքներից մահացել է: 



Այս իրավիճակում բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ ՊՆ մե­քենաները տալիս են անփորձ պար­տադիր ժամկետային զինառայողներին և նրանց կյանքը դնում հարվա­ծի տակ: Իսկ թե ով պետք է պա­տասխան տա այս իրավիճակի հա­մար, և ինչու ՊՆ-ն այս դեպքերից դասեր չի քաղում և առավել փորձա­ռու վարողների մեքենաները չի վս­տահում, պարզ չէ»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 46


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր