• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնում

Արցախի 2 նախագահները համաձայնել են դատարան գալ մայիսի 17–ին. դատավորը Քոչարյանի կալանքի ժամկետի խնդիր է տեսնումՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ մայսիսի 17–ին օրվա երկրորդ կեսին պատրաստ են գալ եւ ներկայանալ Քոչարյանի գործով նիստին։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Միեւնույն ժամանակ պաշտպանն առաջարկեց, որպեսզի դատարանը գնահատի հեռակապի միջոցով երաշխավորողներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու հնարավորությունը։ Նախագահող դատավորը, սակայն հայտարարեց, որ հեռակապի միջոցով չի կարող նախազգուշացնել երաշխավորողներին, քանի որ անձը պետք է անպայման պետք է ներկայանա եւ ստորագրի, որ նախազգուշացվել է։





Դատարանը միեւնույն ժամանակ արձանագրեց, որ մայիսի 19–ին լրանում է  Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը եւ որ մայիսի 17–ին հաջորդում են աշխատանքային օրեր, մինչդեռ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ կամ երկու օր կարող է պահանջվել դատավորից։

Դավիթ Գրիգորյանը հորդորեց պաշտպանական կողմին դիտարկել երեշխավորողների գոնե մայիսի 16–ին–ին ներկայանալու հնարավորությունը։ Պաշտպանները ճշտում են, թե արդյոք Արցախի նախկին եւ ներկա նախագահները կարող են վաղը ներկայանալ դատարան, թե՝ ոչ։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 10


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր