• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Տեսանյութ.Կան ձայնագրություններ, որոնք ապացուցում են, որ Վալերիյ Օսիպյանը կատարել է պաշտոնի չարաշահում՝ փորձելով ազատել իր եղբորորդուն քրեական պատասխանատվությունից

Տեսանյութ.Կան ձայնագրություններ, որոնք ապացուցում են, որ Վալերիյ Օսիպյանը կատարել է պաշտոնի չարաշահում՝ փորձելով ազատել իր եղբորորդուն քրեական պատասխանատվությունիցՀայացք մամուլի ակումբում Վալերիյ Օսիպյանի եղբորորդի՝ Սեդրակ Օսիպյանի կողմից դանակահարված Վանուշ Ալեքսանյանի գործով` մեկ այլ հոդվածով, որպես մեղադրյալ ներգրավված Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, մանրամասներ ներկայացրեց 2014 թ. Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործից՝ նշելով, որ գործը վերաբացվել է և վկաներն ու տուժող կողմը դարձել են մեղադրյալ:

 

Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ գործը բացվել է, քանի որ նոր փաստեր ու վկաներ են ի հայտ եկել: Նրանք պնդում են, որ Սարգիս Հովհաննիսյանը հասարակական կարգն է խախտել, սակայն Սամվել Հովհաննիսյանը բացառում է նման բան: Ասում է՝ իր եղբայրն, անգամ, ներողություն է խնդրել տուժողից Սեդրակ Օսիպյանի արարքի համար, իսկ կռվի ժամանակ էլ փորձել է բաժանել կողմերին, այդ պարագայում ինչպե՞ս կարող էր հասարակական կարգը խախտել. «2014 թ-ին եթե եղբայրս հասարակական կարգն է խախտել, ապա ու՞ր էր այն վկան, որն այն ժամանակ գոյություն չուներ, իսկ այսօր կա: Բոլոր այս վկաները, որոնք նոր են ի հայտ եկել, Սեդրակի մտերիմներն են»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը:

 

Սամվել Հովհաննիսյանը նաև նշեց, որ գործով տուժող կողմին ևս մեղադրանք է առաջադրվել ՝ հասարակական կարգը խախտելու համար. «Նրանք ոչ թե նախահարձակ են եղել, այլ արել են պատասխան գործողություն: Սեդրակի գործողություններին ի պատասխան՝ կատարել են գործողություն: Տուժող կողմը այս 5 տարիների ընթացքում պարբերաբար փոփոխում ու հերքում է նախկինում տված ցուցմունքները, սակայն ունենք ապացույցներ, որ տուժող կողմը ստում է՝ հերքելով նախկինում տված ցուցմունքները: Օրինակ՝ դանակահարվողի ծնողը ներկա է եղել դեպքի ժամանակ: Սեդրակի անունը չի իմացել, բայց բղավել է, որ երկար մազերով, կապույտ աչքերով, ռուսախոս տղան խփեց իր տղային: Հետո այդ մարդիկ գնացել ու ասել են՝ «մենք նման բան չենք ասել»: Երբ դեպքը նոր էր տեղի ունեցել, լրատվամիջոցների հետ զրույցների ընթացքում նրանք հստակ ասել են՝ ով է եղել դանակահարողը, ում եղբորորդին է: Հիմա ես չեմ կարող ասել Էդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են իրենց ցուցմունքներից և առերեսման ժամանակ ակնհայտ ստում են»,-մանրամասնեց Սամվել Հովհաննիսյանը:

 

Սամվել Հովհաննիսյանը նաև ասաց, որ իր մոտ կան ձայնագրություններ, որոնք ապացուցում են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը 2014 թ. կատարել է պաշտոնի չարաշահում՝ փորձելով ազատել իր եղբորորդուն քրեական պատասխանատվությունից. «Ես եթե ձայնագրությունը տրամադրող լինեի, կանեի 2014 թ. բայց ես այդ բանը չեմ անում այն պատճառով, որ այս գործով ես շահագրգիռ կողմ չեմ, որ Սեդրակ Օսիպյանը նստի: Դանակահարվողի ընտանիքը թող մտածի՝ ինչպես վարվի դանակահարողի հետ: Սեդրակը հետո ինձ պետք է հարց տա, չէ՞՝ «ես դանակահարել եմ, տուժողը չի բողոքում, քո շահը ո՞րն էր»: Ես միայն ուզում եմ, որ իմ եղբոր վրայից հանվի անհիմն ու անիմաստ մեղադրանքները : Վալերիյ Օսիպյանը դեռ 2014 թ.-ից գիտի, որ կան նման ձայնագրություններ: Այն ժամանակ նա պարբերաբար մարդ էր ուղարկում մեր տուն, որ ինձ ասեն, խնդրեն՝ այդ ձայնագրությունները չտրամադրեմ ոչ ոքի, ես էլ չեմ տրամադրում առ այսօր, բայց ինչպես հասկանում եմ, տուժվում եմ դրա պատճառով»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Սամվել Հովհաննիսյանը նաև նկատեց, որ ապրիլի 25-ից ինքն ու մայրը նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց: Պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոնե 10 րոպե իրենց տրամադրի. «Այսքան ասում ենք, որ իր կողմից նշանակված պաշտոնյան հանցագործ է, չենք հասկանում՝ արդյոք չկա՞ ցանկություն պարզաբանելու՝ ճի՞շտ ենք, թե՞ ստում ենք»:

Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

 

  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 60


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր