• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Պուտինը կալանավայրում կարող է տեսակցել Քոչարյանին

Պուտինը կալանավայրում կարող է տեսակցել ՔոչարյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի իր մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հոկտեմբերի 1-ին կգա Հայաստան։ Փաշինյանը այս կերպ ցանկանում էր ցույց տալ, որ ՌԴ իշխանությունների հետ խնդիրներ չունի, և հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան կարգին է։

Չնայած վարչապետի հավաստիացումներին՝ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որոնց համաձայն՝ ռուսական կողմը դժգոհություններ ունի, և հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ դրանց մասին բարձրաձայնվում է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ-ՌԴ ԱԳ նախարարների և վարչապետների հանդիպումների ժամանակ ռուս պաշտոնյաները խոսել են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներից, ռուսական կողմը ակնարկել է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը իրենք համարում են քաղաքական։

Իշխանական կուլիսներում խոսակցություներ են շրջանառվում, որ մինչ Քոչարյանի ազատ արձակումը Պուտինը դժվար թե այցելի Հայաստան, իսկ եթե անգամ  ՌԴ նախագահը այցելի Հայաստան, ապա կարող է տեսակցել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին։

Ի վերջո, հայտնի է, որ Պուտինն ու Քոչարյանը մտերիմ ընկերներ են, իսկ այն, որ նախագահ Պուտինը հատուկ վերաբերմունք ունի իր ընկերների նկատմամբ, ակնհայտ է։ Չպետք  է մոռանալ, որ 2015 թվականին, երբ ՌԴ նախագահ Պուտինը այցելեց Իտալիա, տեսակցեց տնային կալանքի տակ գտնվող իր ընկերոջը՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին։ Այդ տեսակցության պատճառով ՌԴ նախագահն անգամ ուշացավ Հռոմի պապի հետ վաղօրոք պլանավորված հանդիպումից։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 56


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր