• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

Երևանի 2800-ամյակի այգին բացվել է

 
Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին: Հանգստի գոտու հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնց ֆինանսավորմամբ էլ վերակառուցվել է այգին։ Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։ Պաշտոնատար անձինք Կարեն և Միքայել Վարդանյանների ուղեկցությամբ շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: 
Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել Վարդանյան ընտանիքին` Երևանին նման հրաշալի նվեր մատուցելու համար:
«Այգին իրական նվեր է, որովհետև այսօր շատերը գալիս են և ասում են` մենք ուզում ենք Երևանի համար մի բան անել, տվեք այս հատվածը կանաչապատենք, այս հատվածում էլ մեծ ռեստորան կառուցենք: Հարգելիներս, եթե ցանկանում եք նվեր անել Երևանին, ուղղակի այգի հիմնեք կամ եղած այգին վերակառուցեք ու էլ ոչ մի բան հարկավոր չէ: Սա՛ է նվերը քաղաքին: Վարդանյանների ընտանիքը ցույց տվեց նվերի փայլուն օրինակ Երևանին: Եվ, բացի նրանից, որ այս ամենը կազմակերպել են, Վարդանյան ընտանիքը 99 տարով իր վրա է վերցրել նաև այգու պահպանումը: Հուսով եմ, որ մեր մյուս գործարարները ևս, ովքեր իրապես սիրում են Երևանը, նույնպես այս ճանապարհով կգնան»,- նշել է քաղաքապետը:
 

Այգու մասին
 
Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: 
Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:
Երևանի 2800-ամյակի այգին Երևան համայնքի սեփականությունն է, այգու տարածքում արգելվում է ձեռնարկատիրական որևէ գործունեություն:
 
 
 



хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 22


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր