• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

Ինչպե՞ս է կազմակերպվելու օրգանների փոխպատվաստումը Հայաստանում, եւ կարելի՞ է արդյոք մարդու օրգաններ վերցնել առանց մերձավորների համաձայնության

Ինչպե՞ս է կազմակերպվելու օրգանների փոխպատվաստումը Հայաստանում, եւ կարելի՞ է արդյոք մարդու օրգաններ վերցնել առանց մերձավորների համաձայնությանՀայաստանում այսօր մոտ 500 մարդ լյարդի եւ այլ օրգանների փոխպատվաստման կարիք ունի։ Փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների ճշգրիտ թիվը դեռ պետք է պարզել։ Ինչպես NEWS.am Medicine-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը, օրգանների փոխպատվաստման ազգային ծրագրի իրականացման ճանապարհին առաջին խնդիրներից մեկը գրանցամատյանի ստեղծումն է, որտեղ կներառվեն դոնորական օրգանների սպասող մարդկանց բոլոր տվյալները։ Ծրագրի բնականոն աշխատանքի համար նման գրանցամատյանն անհրաժեշտություն է։

«Երբ խոսքը օրգանների փոխպատվաստման մասին է, ոչ թե օրգանն է ընտրվում պացիենտի համար, այլ պացիենտը՝ օրգանի,- նշել է մասնագետը։- Ենթադրենք, տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի պատճառով մարդ է զոհվել, եւ մասնագետները փաստել են ուղեղի մահը։ Ենթադրենք, մարդու սիրտը, երիկամներն ու լյարդը հարմար են փոխպատվաստման համար, իսկ նա դեռ ողջ ժամանակ համաձայնել է դոնոր լինել։ Եթե մենք գրանցամատյան չունենանք, անհասկանալի կլինի, թե ինչ անել այդ օրգանների հետ, անհնար կլինի արդյունավետ կազմակերպել դրանց պատվաստումը եւ մարդկանց կյանք փրկելը»։

Գրանցամատյանում, մասնագետի խոսքով, կլինեն ոչ միայն փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների անուն-ազգանունները եւ ախտորոշումները, այլեւ անհրաժեշտ ամբողջ իմունաբանական տվյալները, որոնցով անհրաժեշտ պահին կարելի կլինի հասկանալ՝ հարմա՞ր է արդյոք նրան առկա դոնորական օրգանը։



Պացիենտները գրանցամատյանում կգրանցվեն որոշակի կարգով, եւ դոնորական օրգանը առաջինը կստանա նա, ում այդ օրգանը համապատասխանում է մի շարք բնութագրիչներով։

Տրանսպլանտոլոգիան Հայաստանում

Հայաստանում երիկամների փոխպատվաստման վիրահատությունները կատարվում են 1990-ականներից։ Առաջին վիրահատություններն արվել են «Արաբկիր» ԲԿ-ում, Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ։ Այնտեղ մինչեւ այսօր իրականացրել են երիկամների ավելի քան 140 փոխպատվաստում ողջ դոնորներից։ Կլինիկայի տվյալներով՝ բոլոր դոնորները (որոնք եղել են ռեցիպիենտների հարազատները) ողջ ու առողջ են, իսկ ռեցիպիենտները, որոնք ստացել են օրգաններ, կարողացել են վերադառնալ նորմալ, լիարժեք կյանք։

Իսկ ահա լյարդի առաջին փոխպատվաստումը ողջ դոնորից իրականացվեց Հայաստանում բոլորովին վերջերս. 56-ամյա կինը լյարդի ցիռոզով, որն առաջացել էր հեպատիտ С-ի ֆոնին, Հայաստանում առաջին պացիենտն էր, որին պատվաստվեց դոնորական լյարդ։ Նրա դոնոր դարձավ 20-ամյա դուստրը։

Զարգացած տրանսպլանտոլոգիա ունեցող երկրների տվյալների համաձայն՝ փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների ընդամենը 20 տոկոսը կարող է ազգականների օրգանների հույս ունենալ։ Մյուսները պետք է սպասեն զոհված մարդկանցից՝ դիակներից, ինչպես նրանց անվանում են բժշկական շրջանակներում, օրգաններ ստանալուն։ Մահացածներից դոնորությունը զարգացած է աշխարհի շատ երկրներում, այդ թվում հարեւան Թուրքիայում, որը համարվում է ոլորտի առաջատար երկրներից մեկն աշխարհում. ամեն տարի այստեղ իրականացվում են փոխպատվաստման հարյուրավոր վիրահատություններ, եւ ամբողջ համակարգը կարգավորված է եւ լավ է աշխատում։

Մեռած մարդկանցից դոնորության ոլորտը նախատեսվում է զարգացնել նաեւ Հայաստանում. շատ մասնագետների կարծիքով՝ ուղեղի մահ գրանցված պացիենտներից օրգաններ վերցնելը կարող է բավական թվով կյանքեր փրկել։

Ինչպե՞ս են փաստում ուղեղի մահը

Ուղեղի մահը այն վիճակն է, երբ մահանում է գլխուղեղը. վերականգնողական միջոների օգնությամբ կարելի է արհեստականորեն պահել սրտի, արյան շրջանառության եւ շնչառական գործունեությունը, ինչը կարող է տպավորություն ստեղծել, թե մարդը դեռ ողջ է, բայց իրականում ուղեղի մահվանից հետո որպես անձ նա արդեն գոյություն չունի։

Դիակ-դոնոր կարող է դառնալ մարդը, որի ուղեղի մահը փաստվել է, բայց մնացած օրգանները գործում են։

Ինչպե՞ս են փաստում ուղեղի մահը։

Բելառուսում, որտեղ  մահացած մարդուց դոնորությունը բավական զարգացած է, կա ուղեղի մահվան մանրամասն նկարագրություն, եւ Հայաստանում նախատեսվում է մշակել տեղական հրահանգ նրանց օրինակով։

Հրահանգների համաձայն՝ ուղեղի մահը պետք է արձանագրի կոնսիլիումը, որի մեջ կարող են մտնել ոչ պակաս 5 տարվա աշխատանքային փորձով բժիշկներ: Ընդ որում՝ կոնսիլիումին չեն կարող մասնակցել մասնագետներ, որոնք զբաղված են օրգաններ վերցնելով եւ փոխպատվաստելով:

Կոնսիլիումը կատարում է մի շարք հետազոտություններ՝ պարզելու համար պացիենտի ուղեղի վնասման պատճառը եւ բացառելու համար կլինիկական պատկերին նման բոլոր հնարավոր շրջելի վիճակները: Այս բոլոր հետազությունները կրկնակի են կատարվում, եւ եթե երկու անգամ էլ մասնագետները համոզվում են, որ պացիենտի ուղեղը անշրջելի վնասված է եւ չի վերականգնվի, նրանք արձանագրում են ուղեղի մահը:

«Լռելյայն» համաձայնություն կամ «հայտարարված համաձայնության կանխավարկած»

Տարբեր երկրներում դիակի դոնորությունը կազմակերպված է տարբեր կերպ: Շատ երկրներում գործում է, այսպես կոչված, «պահանջված/հայտարարված համաձայնության» սկզբունքը, այսինքն՝ դոնորից կարելի է օրգաններ վերցնել միայն այն դեպքում, եթե նա դեռեւս կյանքի օրոք պաշտոնապես հայտարարել է դոնոր դառնալու իր պատրաստակամության մասին եւ դոնորի վկայական է ստացել: Եթե նա դա չի արել, օրգանների օգտագործման թույլտվություն կարող են տալ նրա մերձավոր ազգականները:

ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում գործում է հայտարարված համաձայնության համակարգը: Այդ երկրներում մարդու փաստաթղթերում, օրինակ՝ նրա վարորդական իրավունքի վկայականում նշվում է, որ մահվանից հետո իր օրգանները կարելի է օգտագործել փոխպատվաստման համար:

Այլ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում եւ Ռուսաստանում, գործում է, այսպես կոչված, «օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության կանխավարկածը»: Այդպիսի երկրներում օրենքը թույլ է տալիս մահացած մարդուց օրգաններ վերցնել, եթե նա ինքը կյանքի օրոք կամ մահվանից հետո նրա մերձավոր ազգականները հայտնում են իրենց անհամաձայնությունը:

Հայաստանում նախատեսում են ներդնել երկրորդ համակարգը՝ «համաձայնության կանխավարկածը»: Դավիթ Պետրոսյանը, սակայն, նշեց, որ դա ամենեւին չի նշանակում, որ ուղեղի մահից հետո բոլոր մարդկանց օրգանները հնարավոր կլինի օգտագործել փոխպատվաստման համար: Եթե մարդը կլյանքի օրոք ստորագրել է դոնորությունից հրաժարվելու մասին, նրա օրգանները ցանկացած դեպքում չի կարելի օգտագործել: Եթե նա չի ստորագրել, որ հրաժարվում է, նրա ազգականները կորոշեն՝ նրա օրգաններն օգտագործելու թույլտվություն տան, թե ոչ: Ավելին՝ ազգականները կարող են հրաժարվել նույնիսկ այն դեպքում, եթե երկրում գործում է «պահանջված/հայտարարված համաձայնության» սկզբունքը, իսկ ինքը մարդը անցյալում դոնոր դառնալու համաձայնություն է հայտնել:

Բժիշկ Պետրոսյանը նշեց, որ այսպես թե այնպես, դեռեւս լուծելու շատ հարցեր կան, որոնք վերաբերում են Հայաստանում փոխպատվաստմանը եւ դիակային դոնորությանը: Բայց ինչպիսի որոշումներ էլ ընդունվեն, ինչպիսի սկզբունքներ էլ ընտրվեն (պահանջված համաձայնություն կամ համաձայնության կանխավարկած), ոչ ոք երբեք չի կարողանա մարդու օրգաններն օգտագործել՝ չստանալով նրա ազգականների թույլտվությունը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 12


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր