• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

Սամվել Բաբայանը դրական շատ հատկանիշներ ունի, բայց բացասականներն ավելի շատ են. Արկադի Տեր-Թադեւոսյան

 
Սամվել Բաբայանը կարող է ինչ ասես հայտարարել, եւ ես նրա դեմ ոչինչ չունեմ։ Այս մասին Ստեփանակերտի հրապարակում  զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ մեկնաբանելով իր հասցեին զինվորական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի մեղադրանքները։

Նշենք, որ Բաբայանն ավելի վաղ Տեր-Թադեւոսյանին մեղադրել էր պատերազմի տարիներին դասալքության մեջ։

Տեր-Թադեւոսյանը տարակուսանք է հայտնել Արցախի մեկ այլ հերոսի հայտարարության հետ կապված։

«Ինձ նրա օգնությամբ հանեցին պաշտոնից։ Երբ Մարտակերտում դժվար էր, թերթերում գրեցին, որ ինձ սպանել են, Սերժ Սարգսյանն ինձ խնդրեց, որ գնամ այնտեղ եւ մարդիկ տեսնեն, որ ողջ եմ։ Այդ ժամանակ ուրիշներն էին հրամանատար։ Բայց ես չեմ հիշում, որ երբեւէ փախած լինեմ։ Ինձ զոռով այստեղից տարան։ Ես Սամվել Բաբայանից չեմ նեղանում... Նա կարող է ինչ ասես եւ որտեղ ասես ասել։ Ես նրա հետ չեմ վիճում»,- ասաց Տեր-Թադեւոսյանը։

Ընդ որում՝ գեներալ-մայորն ընդգծեց, որ երբեք մինչ այդ որեւէ կոնֆլիկտ Սամվել Բաբայանի հետ չի ունեցել։

«Ես ձգտում եմ շփվել մարդկանց հետ, որոնք գոնե ինչ-որ դրական կողմ ունեն։ Նա նույնպես ունի այդպիսի կողմեր, բայց բացասականներն ավելի շատ են։ Դրա համար ես ձգտել եմ աշխատել նրա դրական կողմի հետ։ Նրա բացասական կողմերի մասին դուք բոլորդ գիտեք»,- ընդգծել է գեներալ-մայորը։ хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 21


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր