• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

«Փաստերի ստուգման» անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են իրականացնում Հայաստանի դեմ․ Atlantic Council

 

Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան․ պնդում է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ Atlantic Council-ը՝ այսօր հրապարակած հետաքննությունում:
 
Կազմակերպության Digital Forensic Research Lab-ի փորձագետները փաստում են՝ անցած մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մի կողմից վերականգնել է հասարակության հավատը կառավարության հանդեպ՝ ճանապարհ հարթելով ժողովրդավարական փոփոխությունների համար, մյուս կողմից՝ համախմբել նրանց, որ դեմ էին քաղաքական փոփոխություններին:
 
Այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև անկողմնակալ ու փաստերի իսկությունը ստուգող կազմակերպություն ... DFRLab
 
Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ, ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով: Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև անկողմնակալ ու փաստերի իսկությունը ստուգող կազմակերպություն՝ օգտատերերին վստահություն ներշնչելու և հետևորդներ հավաքելու համար, հետո միակողմանի ու հասարակությանը պառակտող հայտարարություններ տարածում քաղաքական զարգացումների վերաբերյալ:
 
«Այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում», - փաստում է փորձագիտական զեկույցը, մանրամասնելով՝ ապրիլի 15-ին հայկական օնլայն մեդիա տարածքում սկսեց շրջանառվել #SutNikol հեշթեգը: Ուսումնասիրելով սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ փոխկապակցված 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու են բովանդակության և այն տարածելու համար՝ AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյան, «Ադեկվադի» հիմնադիրներ՝ Արթուր Դանիելյան, Նարեկ Մալյան և Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյան:
 
«Ադեկվադը» ներկայանում է որպես մշակութային կենտրոն, որն իբրև թե «ներկայացնում է այն, ինչի մասին լռում է Ազատությունը»: Էջը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ անցած տարվա հունիսին, և տարածում է պատկառելի թվով տեսանյութեր՝ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իբրև թե ներկայացնում է Փաշինյանի կառավարության անօրինական քայլերը կամ կեղծ հայտարարությունները՝ դրանք համեմելով հակաամերիկյան հռետորաբանությամբ: - «Տեսանյութերից մեկում, օրինակ, Դանիելյանը մեղադրում է Փաշինյանին «ֆեյքերի բանակ» ունենալու մեջ, մյուսում՝ կասկածի տակ դնում բյուջեի վերաբերյալ վարչապետի ներկայացրած վիճակագրությունը, կամ, ասենք, վերջինիս քաղաքականությունը էներգետիկայի ոլորտում», - փաստում են փորձագետներն, ընդգծելով, որ պնդումները հիմնված են ոչ թե հիմնավոր փաստերի, այլ՝ համակիր լրատվամիջոցների հաղորդումների վրա:
 
Մյուս էջը՝ AntiFake.am-ը, պնդում է, թե «վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առանցքը կազմում են կեղծ լրատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիան։ Ըստ այդմ, կայքը հայտարարում է, թե իր նպատակն է բացահայտել չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակել օդում կախված լուրերը և ստուգել դրանց հավաստիությունը»։
 
«Հակառակ անկախ ու չեզոք լինելու մասին պնդումներին՝ AntiFake.am-ի բովանդակությունը մեծապես կենտրոնացած է Փաշինյանին վարկաբեկելու վրա, փաստում են Atlantic Council-ի փորձագետները, մանրամասնելով. - «Էջի ամենաշատ քննարկված հոդվածներում հասարակությանը պառակտող քաղաքական մեկնաբանություններ են, չհիմնավորված հաղորդումներ, որոնք պնդում են, թե Փաշինյանն այցելել է գործարան, որը գոյություն չունի, կամ թե Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության հաջողությունները»:
Ընդ որում, փորձագետները նկատել են մեկ այլ միտում՝ երկու էջերն էլ քաղաքական արշավից բացի կենտրոնանում են նաև պատվաստանյութերի դեմ պայքարի, մասնավորապես՝ «Գարդասիլի» վրա, ներկայացնելով ակնհայտ կեղծ լրատվություն դրա վերաբերյալ:
 
AntiFake.am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Սանկտ Պետերբուրգում ...
 
Արևմտյան մամուլում կարծիքներ են հնչում, որ պատվաստումների դեմ արշավը սկիզբ է առել և հովանավորվում է Ռուսաստանից: Սա, սակայն, դրսից միջամտության մասին վկայող միակ փաստը չէ: Atlantic Council-ի փորձագետները, պնդում են, թե հստակ ապացույցներ են գտել, որոնք վկայում են՝ առնվազն AntiFake.am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում: Ավելին, նշում են փորձագետները, whois.net֊ում այդ դոմեյնի գրանցման և դրա պատասխանատու անձի մասին տվյալները փակ են՝ «անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով»: - «Սա ենթադրում է, որ AntiFake.am կայքի պատասխանատուները քայլեր են ձեռնարկել, որպեսզի թաքցնեն իրենց ինքնությունը», - նշում են փորձագետները, ընդգծելով՝ գտել են ապացույցներ, որոնք վկայում են, որ AntiFake.am-ը կարող է կապված լինել Ռուսաստանում գրանցված անձանց կամ կազմակերպությունների հետ:
 
Անցած տարիներին արևմտյան բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, հայտարարել են, թե Ռուսաստանը փորձում է միջամտել իրենց ներքաղաքական կյանքին՝ համացանցի ու օնլայն տեխնոլոգիաների միջոցով: 2016-ի նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնն անգամ պատժամիջոցներ է սահմանել ռուսական «թրոլների ֆաբրիկայի»՝ Ինտերնետ հետազոտութունների գորակալության ղեկավարների ու մեջեներների նկատմամբ: Կեղծ տեղեկություններ տարածող, հասարակություններին պառակտող ու Պուտինի վարչակազմը գովերգող այդ կառույցն, ի դեպ, ևս գրանցված է Սանկտ Պետերբուրգում:
хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 20


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր