• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր

Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավորՏարածված կարծիքի համաձայն՝ կանայք ավելի շատ են բամբասում, քան տղամարդիկ, սակայն ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտությունը վկայում է, որ այս պնդումը սխալ է:

Պարզվել է, որ մարդը բամբասանքի վրա ծախսում է օրական միջինը մոտ 52 րոպե, ընդ որում՝ այս ցուցանիշը կախված չէ ո՛չ տարիքից, ո՛չ կրթական ու եկամուտների մակարդակից: Բամբասանքների գլխավոր թեման, պարզվել է, ընդհանուր ծանոթներն են: Նրանց մասին բամբասել պատրաստ են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, սակայն հետաքրքիրն այն է, որ կանանց զրույցները հիմնականում ավելի չեզոք բնույթ ունեն: Իսկ տղամարդիկ ավելի են հակված չարախոսությանը, ընդ որում՝ այս օրինաչափությունը դիտվում է նաեւ երկու սեռերի երիտասարդ ներկայացուցիչների շրջանում:

Կանայք համոզված են, որ երբ տղամարդիկ միասին հավաքվում են, խոսում են միայն իրենց մասին։ Բայց իրականում տղամարդիկ զրուցում են տարբեր թեմաների շուրջ։

Առաջին տեղում պետական գաղտնիքներն են եւ աշխարահում կատարվող իրադարձությունների մասին նորությունները։ Սովորաբար այս տեսակ խոսակցությունները հավաստի աղբյուր չունեն, եւ հիմնվում են միայն «Ինձ մեկն ասել է» արտահայտության վրա։

Խոսակցության երկրորդ թեման սեփական անձը (ի՜նչ ուժեղ, քաջ, ոճային, հայտնի, սիրված եմ ես) կամ մեքենան, հեռախոսը, համակարգիչը եւ այլն գովելն է։

Կանայք այս ցուցակում զբաղեցնում են երրորդ տեղը։ Ընդ որում, տղամարդիկ իրենց կանանց մասին շատ քիչ են խոսում, բայց մեկ ուրիշի կամ անծանոթ կնոջ մասին կարող են մի ամբողջ օր խոսել ու քննարկել։ Եվ եթե կանանց զրույցի ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց զգացմունքներն ու կարծիքն են արտահայտում (եւ անգամ կարող են փոխել իրենց տեսակետը), ապա տղամարդիկ վստահաբար ասում են՝ «երկար, գեղեցիկ ոտքեր ունի» կամ «նախկին ընկերուհուս շատ նման է», եւ վերջ. այս կարծիքն ընդմիշտ քարանում է նրանց համար։



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 77


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր