• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Մշակույթի նախարարությունն իրեն այս արժեքի տերը չի համարում

 
 
Առինջի պատմական գերեզմանոցի տարածքում պարբերաբար իրականացվող հուղարկավորությունները բազմաթիվ խաչքարերի ու տապանաքարերի անհետացման ու ֆիզիկական ոչնչացման պատճառ են դարձել։
 
V-XX դարերի չցանկապատված ու չհսկվող 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար
 
Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում

Առինջում կա V-XX դարերի 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար: Ասում են այդ ամենը ցանկապատված չի և չի հսկվում: Ասում են նաև, որ այդ ամենը վտանգված է, և շատ ժամանակ նույնիսկ ոչ միտումնավոր վնասվում է անասունների կամ ուժեղ քամիների պատճառով: PAN Photo-ն որոշեց գնալ Առինջ և այդ ամենը լուսանկարել, իսկ PanARMENIAN.Net-ը պատասխանատու մարմիններից պարզեց, թե ինչու տարածքը պատշաճ կերպով չի վերահսկվում, երբ է ցանկապատվելու և, վերջիվերջո, ով է այդ ամենի համար պատասխանտու:
 
Կոտայքի մարզի Առինջ համայնքի 5-20-րդ դարերի պատմական գերեզմանոցի տարածքում հաշվառված է 191 խաչքար, 2 կոթող և 26 տապանաքար: Գերեզմանոցի պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարը հաստատել է 2011 թ. նոյեմբերի 18-ին, սակայն, ամբողջությամբ խնդրին լուծում տալու համար գերեզմանոցը պետք է ունենա նաև պահպանական (ռեժիմ) պայմանակարգ: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը հայտնել է, որ լիազոր մարմնին ներկայացվել են առաջարկներ հուշարձանի պայմանակարգի և ցանկապատման անհրաժեշտության մասին:


Ապրիլի սկզբին սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց Կոտայքի մարզի Առինջ համայնքի գերեզմանոցի վերաբերյալ: Հնագետ Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել ու գրել. «Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: Խաչքարերի գեղարվեստական արժանիքներով՝ ակնհայտորեն առաջինը:

Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Դա նշանակում, է, որ այստեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն: Ու՞ր են պատասխանատուները, ու՞ր են մեր ժառանգությունը թմբակահարող ու նրա դրոշով արտասահմաններից տուն չեկող պաշտոնյաները: Ու՞ր է համայնքը: Ու՞ր է հայ մարդը, որի զավակները դպրոցում սովորում են հպարտանալ մեր անցյալով և մշակույթով: Եվ ո՞րն է տարբերությունը մեր և մեր ժառանգությունն ավերող թշնամիների միջև»:
Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնադարյան գերեզմանոցը հարուստ է բազմաթիվ բացառիկ խաչքարերով: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Գերեզմանոցի հուշարձանները հաշվառվել, համարակալվել ու դասակարգվել են մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը կազմելու ընթացքում, որը ՀՀ կառավարությունը հաստատել է 2003 թ. դեկտեմբերի 24-ին (N 1793-Ն որոշում):
Հուղարկավորություններ հուշարձանի տարածքում կատարվել են խորհրդային ժամանակներից: Ազգային ժողովի 1998 թ. նոյեմբերի 11-ին ընդունած «Պատմության ու մշակությի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ՏԻՄ իրավասությունը, որով մասնավորապես ՏԻ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի և դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին: Նույն օրենքի 44-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, պեղումներ, ամրակայման, վերականգնման, և օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման` օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (վարչական իրավախախտումների մասին օրենքով):
Հուշարձանի պահպանությունն իրականացնում է հուշարձանի պահապանը` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից նախապես կազմված և հաստատված շրջայցի ժամանակացույցի համաձայն: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունն ունի 9-ը պահապան, ովքեր իրականացնում են մարզի շուրջ 2640 օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանությունը:


Ըստ ժամանակացույցի, հուշարձանի պահապանը յուրաքանչյուր հուշարձանի տարածքում լինում է 3-5 օրը մեկ, արձանագրում է հուշարձանի վիճակը, առկա խնդրի դեպքում գրավոր տեղեկացնում է մարզային ծառայության պետին: Մարզային ծառայությունն էլ իր հերթին համապատասխան զեկուցագրով, եթե կա իրավախախտում, հուշարձանի վնասում և այլն, տեղեկացնում է ՊՈԱԿ-ին, ՏԻՄ ղեկավարներին, իրավապահներին:
Ապրիլի 16-ին մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե 2014 թ. ապրիլի 10-ին «Պահպանության ծառայության» ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրվել է նոր գերեզմանոցի պարսպապատում, տարածքում տնտեսական աղբի կուտակում: Խնդրի լուծման համար ծառայության պետը գրավոր դիմել է ոստիկանություն, հանդիպել Առինջ համայնքի ղեկավարին:
Առինջի գյուղապետի տեղակալ Սամվել Մեսրոպյանը նշել է, որ հետևում են տարածքին, բայց քանի որ այն մեծ է ու ցանկապատված չէ, պահպանելու ոչ մի արդյունավետ միջոց չունեն. «Հսկողության կարգով ինչ կարողանում, անում ենք, պարբերաբար սանիտարական մաքրում ենք անում»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:
Տարածքն առանց խոչընդոտի մուտք են գործում և մարդիկ, և անասունները: Խաչքարերը դարերի պատմություն ունեն ու նույնիսկ քամուց վայր են ընկնում, այսինքն ոչ բոլոր դեպքերում են հուշարձանները միտումնավոր վնասվում, կոտրվում:
«Բազմիցս դիմել ենք պետական տարբեր ատյանների: Մինչև չցանկապատվի, հնարավոր չէ պահպանել, իսկ համայնքային բյուջեն այդքան գումար չունի: Նույնիսկ եթե պահակ լինի, չի կարող ամբողջ տարածքը հսկել»,- նշել է գյուղապետի տեղակալը:
Առինջի գերեզմանոցի տարածքում կատարվող նոր հուղարկավորությունների վերաբերյալ հարցը նոր չէ, այն բարձրաձայնվել է դեռևս 2011-ից: Հուղարկավորության ևս մի դեպք արձանագրվել էր 2013 թ. սեպտեմբերին, ինչի մասին մարզային ծառայության պետը գրավոր ահազանգել է Առինջ համայնքի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել նոր հուղարկավորությունները կանխելու համար: Ոստիկանությունից տեղեկացրել են, թե քաղաքացիների խոսքով, հուղարկավորությունները կատարվել են ընտանեկան գերեզմանոցում: Ոստիկանության կողմից դա չի դիտվել որպես ապօրինի հողազավթում:

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 91


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր