• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH

#SuT SeRzH 
Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 11 տարի առաջ՝ 2008 թվականին։ Նախագահական երկու ընտրություններին Սարգսյանը ներկայացրել է նախընտրական ծրագիր, որը խոստացել էր իրագործել նախագահ ընտրվելու դեպքում։ Ծրագրերի խոստումներն չեն իրագործվել։ Առանձնացնենք դրանցից որոշները։ #SuT SeRzH
 
Տնտեսություն ու ժողովրդավարություն
«Վստահեցնում եմ՝ երբեք թույլ չեմ տա որևէ հետընթաց որևէ բնագավառում, լինի դա տնտեսություն, ժողովրդավարություն թե մարդու իրավունքներ», — ասում էր Սերժ Սարգսյանը 2008 թվականի նախագահական քարոզարշավին։

Սերժ Սարգսյանի խոստումից 1 տարի անց՝ 2009-ին, Հայաստանում արձանագրվեց 14․1% տնտեսական անկում։ Տնտեսական անհաջողություններում, սակայն, Սերժ Սարգսյանը բացատրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամով։ Արդեն 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ «այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա»։ Նկատենք, որ այս ցուցանիշը չապահովվեցին ո՛չ  Տիգրան Սարգսյանի և ո՛չ  էլ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունները, սակայն վերջիններս շարունակեցին պաշտոնավարումը։
 
Որպես տնտեսական ցուցանիշ դիտարկենք նաև Հայաստանում աղքատության մակարդակը։ Այստեղ Սերժ Սարգսյանը իր «խոստումը պահել» է՝ ոչ մի հետընթաց չի գրանցվել, աղքատության մակարդակը շարունակել է աճել։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2016 թվականներին» զեկույցի համաձայն՝ երկրում աղքատների թիվն աճել է: Այսպես, 2008 թվականին ՀՀ բնակչության 27.6%-ն է եղել աղքատ, իսկ 2016-ին՝ 29.4%-ը: Նվազել են նաև Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումները։ Եթե 2008-ին Հայաստանում կատարվել է մոտ 1 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում, ապա 2016 թվականին այս ցուցանիշը կազմել է $130,4 մլն դոլար, ինչը 2008-ի ցուցանիշին զիջում է գրեթե ութ անգամ:
 
Կարճ հավելենք նաև, որ այս տարիներին բազմապատիկ ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը, չի կառուցվել խոստացված ատոմակայանը, Իրան-Հայաստան երկաթգիծը, շատ դանդաղ է ընթանում հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը և այլն։
 
Հայաստանը հետընթաց է ապրել նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ասպարեզում։ 2017 թվականի սկզբում միջազգային The Economist Intelligence Unit և Freedom House կենտրոնները ժողովրդավարության ու ազատությունների մակարդակի իրենց ցանկերում վատթարացրին Հայաստանի դիրքը։ The Economist Intelligence Unit-ը նախկինում Հայաստանը դասում էր կիսաավտորիտար երկրների ցանկին, իսկ 2016 թվականի արդյունքներով՝ Հայաստանը դասվեց ավտորիտար երկրների խմբին՝ հայտնվելով Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կոտ դ’Իվուարի կողքին։ Freedom House-ի անցումային երկրների ցանկում Հայաստանը ևս հետընթաց է արձանագրել՝ հայտնվելով Հոնդուրասի, Տանզանիայի, Բութանի և Նիկարագուայի կողքին։
 
Արտաքին հարաբերություններ և անվտանգություն
Ե՛վ 2008-ին, և՛ 2013-ին Սերժ Սարգսյանի քարոզի հիմնաքարերից են եղել արտաքին հարաբերությունների և անվտանգության վերաբերյալ խոստումները։

Հայաստանի արտաքին կապերը, ըստ Սարգսյանի նախընտրական ծրագրի, պետք է լինեին բազմաբևեռ և հավասարակշռված։ Խորացվելու էին միջպետական երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացումը կատարվելու էր Հայաստանի քաղաքական, տնտեսական և այլ բնույթի շահերի պաշտպանության առաջնայնությամբ։ Իրականում, սակայն, Հայաստանը հայտնվել է հակադիր շահեր ունեցող երկրների «խմբակում»։  ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Հայաստանի տնտեսական կապերը սերտ չեն, իսկ քաղաքական կարևոր հարցերում այս երկրները նույնիսկ հակադիր դիրքերում են։
 
Ռուսաստանի պարագայում վիճակն առավել տխրեցնող է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում խորացվեցին ոչ թե երկկողմանի հարաբերությունները, այլ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Սա առավել նկատելի է էներգետիկ սեգմենտում, որտեղ ռուսական մոնոպոլ կարգավիճակը ուղիղ համեմատական է Հայաստանի պոտենցիալ էներգետիկ ճգնաժամին։ Հենց Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը «պարտքի դիմաց» Ռուսաստանին հանձնեց «ՀայՌուսգազարդի» իրեն պատկանող 20% բաժնեմասը։ «Գազպրոմին» է պատկանում անգամ Իրան-Հայաստան գազատար խողովակը։ Ռուսաստանի հետ դիսբալանսավորված հարաբերությունների խորացումը մեծամասամբ պատճառաբանվում էր անվտանգության նկատառամուներով։ Այս թեզը հօդս ցնդեց 2016 թվականի ապրիլյան պատեազմով, երբ Հայաստանը 100-ից ավել զոհ ու տարածքային կորուստ ունեցավ, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց «80-ականների զենքով» կռվելու մասին։
 
Ընդ որում, հարկ է նկատել, որ ապրիլյան պատերազմի պատճառ դարձած Ադրբեջանին մեծաքանակ կերպով ռուսական զենքերի մատակարարումները սկսվեցին հենց Սերժ Սարգսյանի օրոք՝ 2010 թվականին:
 
Անհրաժեշտ է նշել նաև, որ Հայաստանը 2017 թվականին ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հիշեցնենք՝ դեռ 2013 թվականին ավարտվել էին Հայաստան-ԵՄ բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ։ Այն, սակայն, այդպես էլ չստորագրվեց Հայաստանի Մաքսային միություն, այնուհետև ԵԱՏՄ անդամագրվելու պատճառով, ինչը արմատապես գցեց պաշտոնական Երևանի՝ վստահելի գործնկերոջ համբավը:
 #SuT SeRzH
Պետական կառավարման արդյունավետ համակարգ
Ըստ Սերժ Սարգսյանի՝ արդյունավետ պետական կառավարման համակարգ նշանակում է կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման` հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:
 
Պետական միջոցների յուրաքանչյուր լուման խնայելու փոխարեն մամուլից հայտնի են մի շարք աղմկահարույց պետական գնումներ, որոնք չօգտագործվեցին իրենց նպատակով։ Խոսքը մասնավորապես 124 մլն դրամով գնված բիոզուգարանների և 26 մլրդ դրամանոց Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին է։ Կենտրոնը այդպես էլ չծառայեց իր նպատակին և փոխանցվեց Պաշտպանության նախարարությանը, իսկ բիոզուգարանները մինչ օրս չեն գործում։ Պետք է նշել, որ ծախսերի կրճատում այնուամենայնիվ կատարվել են՝ օրինակ կրթությանը հատկացվող գումարը։ Եթե 2017-ին կրթությանը հատկացվել է ՀՆԱ-ի 2.3%-ը, ապա 2018-ին հատկացվելու է 2.18%-ը, 2019-ին` 1.99%-ը, իսկ 2020-ին` 1.8%:
 
Բացի այս Հայաստանի կառավարման համակարգը վաղուց հայտնվել է կակոկրատական ճգնաժամում։ Պարկինսոնի օրենքի համաձայն՝ «ցածր որակավորում ունեցող պաշտոնյան երբեք իր ենթակայության տակ չի վերցնում իրենից բարձր որակավորմամբ աշխատակիցների»։ Արդյունքում տվյալ համակարգը գործում է ցածր արդյունավետությամբ՝ տեխնոկրատ մասնագետների բացակայության պատճառով։ Այս հիվանդության առկայության լավագույն ապացույցը բարձրաստիճան պաշտոնյաների ու օրենսդիրների շրջանում մականունավոր ու բարձրագույն կրթություն չունեցող (իսկ հաճախ քրեական անցյալ ունեցող) անձանց առկայությունն է։
 
Տարածքների համաչափ զարգացում
2008 թվականի նախընտրական ծրագրի վերջին կետը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը։ Զարգացման համաչափության մասին լավագույն խոսող ցուցանիշներից մեկը Հանրապետության տարածքում աղքատության մակարդակն է։ «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2016 թվականներին» զեկույցի համաձայն Երևանում աղքատության մակարդակը 24․9%-է, մինչդեռ այս ցուցանիշը երկրի մյուս քաղաքներում կազմում է 33.2%։ Ընդ որում՝ այս տարբերությունը ավելի մեծ է հենց միջմարզային համեմատության պարագայում։ Եթե օրինակ Արմավիրի մարզում աղքատ է բնակչության 30%-ը, ապա Շիրակի պարագայում այս թիվը 45.5%-է։
 
Նկատենք՝ Սերժ Սարգսյանի խոստումից 9 տարի անց՝ 2017 թվականին, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց տարածքային խիստ անհամաչափության մասին։ Կարապետյանը մի շարք հանձնարարականներից զատ հայտարարեց բոլոր մարզպետներին տարածքային կառավարման դասընթացների ուղարկել Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Ի դեպ դասընթացները ևս չեն կազմակերպվել։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախընտրական ծրագրի մի շարք կարևոր կետեր ոչ միայն չեն իրագործվել, այլև մի շարք ուղղություններով լուրջ հետընթաց է արձանագրվել։
 
Ռաֆայել Աֆրիկյան

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 49


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր