• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 13:34 – Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 10:39 – Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից 

Ցավ՝ կրծքավանդակում .նշաններ,որոնք վկայում են սրտի կաթվածի մասին

Ցավ՝ կրծքավանդակում .նշաններ,որոնք վկայում են սրտի կաթվածի մասինՑավ՝ կրծքավանդակում .նշաններ,որոնք վկայում են սրտի կաթվածի մասինՑավը կրծքավանդակում կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին՝ ստամոքսի խնդիրներից մինչեւ սրտի կաթված։ London Bridge Hospital-ի (Մեծ Բրիտանիա) սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Սայմոն Ռեդվուդը ներկայացրել է, թե որ դեպքերում է ցավը կրծքավանդակում պահանջում անհապաղ դիմել բժշկի։

Նրա խոսքով՝ ցավը կրծքավանդակում կարող է ահազանգել կաթվածի մասին, եթե.

ցավի աղբյուրը կրծքավանդակի կենտրոնում է;

ցավը տարածվում է ծնոտի վրա, փոխանցվում ձեռքերին կամ մեջքին;

ցավն ուղեկցվում է շնչահեղձությամբ;

ցավն ուղեկցվում է ճնշման, մի ինչ-որ ծանր, կուրծքը ճնշող զգացողությամբ;

ցավն ուղեկցվում է քրտնարտադրության սաստկացմամբ;

կրծքավանդակում ցավի հետ միասին առաջ են գալիս սրտխառնոց, երբեմն փսխում։

«Եթե անհարմարությունն ու ցավը կրծքավանդակում առաջ են գալիս հանգստի վիճակում, զանգահարեք շտապօգնություն»,- նշել է մասնագետը։



Կաթվածի առաջացումը, ըստ նրա, միշտ չէ, որ դրսեւորվում է ցավով եւ այլ ախտանշաններով. «որոշ դեպքերում կարող է միայն շնչահեղձություն լինել, իսկ մյուս հստակ արտահայտված ախտանշանները կարող են եւ չլինել»։

Մասնագետի խոսքով՝ կաթվածի առաջացման վտանգի գլխավոր գործոններն են դիաբետը, ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, սակավ շարժվելը, ճարպակալումը եւ խոլեստերինի բարձր պարունակությունն արյան մեջ։

Իսկ սրտի նոպայի ռիսկը նվազեցնելուն կարող են օգնել երեք պարզ միջոցներ՝ հրաժարվել ծխելուց,  առողջ սնունդ եւ համարժեք ֆիզիկական ակտիվություն։ Սրտաբանը խորհուրդ է տվել առաջին հերթին վերահսկել սննդակարգում կենդանական ճարպերի քանակությունը, հետեւել քաշին, ստուգել գլյուկոզայի ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ եւ կանոնավորապես չափել զարկերակային ճնշումը։ Ֆիզիկական ակտիվության ծավալը, սրտաբանի կարծիքով, պետք է կազմի առնվազն 30 րոպե շաբաթը 5 անգամ։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 30


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր