• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 22:01 – «Սեւան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ 
  • 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 22:01 – «Սեւան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

«Աղբավանդալիզմը» Երևանում.Վիճակն աղետալի է

«Աղբավանդալիզմը» Երևանում.Վիճակն աղետալի է«Աղբավանդալիզմը» Երևանում.Վիճակն աղետալի էՈրպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, զարմանալիորեն ես շարունակում եմ ամեն օր նամակներ և ահա այսպիսի «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաքաղի վերածվելու վերաբերյալ եւ կոչեր՝ փրկելու մեր քաղաքը: 



Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս «աղբավանդալիզմը» Երևանի ամբողջ տարածքում է: Վիճակը, բնականաբար, աղետալի է և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հինգ ավագանիով փորձում է և կփորձի իր հնարավորությունների սահմաններում անել առավելագունը: Նորից եմ նշում՝ ձեր քվեով տված մեր սակավ հնարավորությունների սահմաններում։ 



Բայց, իմ շատ սիրելի հայրենակիցներ, եթե դեմ չեք, մի փոքր դիտարկում. այն, ինչ կատարվում է Երևանում, ես տեսնում եմ ամեն օր, բայց չգիտես ինչու, ինձ համառորեն թվում է, որ այս լուսանկարները դուք պետք է ուղարկեք ոչ թե ինձ և պահանջեք րոպե առաջ, օր առաջ լուծում գտնել ստեղծված աղետալի վիճակին, հատկապես, որ եղանակները տաքանում են և մեծ վտանգ կա համաճարակի, այլ մի փոքր այլ հասցեով պիտի ուղարկեք ՝ Երևանի քաղաքապետարան: 



Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, չնայած չեմ կարծում, որ որևէ մեկը դրա մասին մոռացել է, որ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ մեր հպարտ հայրենակիցները ձայների 81 տոկոսով իրենց վստահությունը տվեցին Երևանի գործող քաղաքապետին: Այդուհանդերձ, ես որպես պատգամավոր և մեր ավագանիները, որպես Երևանի ավագանու ներկայացուցիչներ, մեր լիազորությունների սահմաններում կանենք առավելագույնը։ Լիազորություն, որը ձեր ընտրությամբ սահմանափակել եք հենց դուք։ 

Իսկ հարցի լուծման արժանապատիվ տարբերակ ժամանակին «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկում էր. կառուցել աղբի վերամշակման գործարան, որի պայմանագիրը միջազգային հեղինակավոր գործընկերոջ հետ կնքված էր: Դուք մերժեցիք մաքուր եւ կանաչ մայրաքաղաք ունենալու մեր առաջարկը։



Այդուհանդերձ, մենք կրկին պատրաստ ենք համատեղ քննարկումների եւ Երեւանը աղբի զոնա դառնալուց փրկելու լուծումներ գտնելու։

Գրում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 84


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր