• 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 14:00 – Ինչ է փոխվել.Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել զերծ մնալ Արցախում պատերազմ սկսելու կոչեր անելուց 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 12:08 – Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել 
  • 12:31 – Տեսանյութ.Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է հենց բեմում՝ համերգի ժամանակ 

Գազալցակայանների ղեկավարները դժգոհ են օրենքից







Մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով: Երեկ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց գործադիրի կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Օրենքով նախատեսված կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է:


Նշենք, որ օրենքի նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան: Ի դեպ, այս օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այսինքն` մայիսի 1-ից ՀՀ գազալցկայաններում բնական սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով:


«Էքսպերտ թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ սեղմված գազը կիլոգրամով վաճառելու համար նախատեսված սարքավորումները լրացուցիչ ծախսեր չեն առաջացնում գազալցակայանների սեփականատերերի մոտ, բայց ավելանում է հարկային բեռը: Տեղեկացնենք, որ 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի մոտ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում` 1 տոննայի հաշվով` 34 հազար դրամ:


«Տնտեսական հաշվարկներ են. «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՊԵԿ-ի հետ գազալցակայանների հաշվարկները բավականին բարդանում են, քանի որ նրանք գազը ստանալու են խորանարդ մետրով, բայց վաճառելու են կիլոգրամով: Այն հարցը, թե ինչպես են հաշվարկ անելու, դեռեւս օդում կախված է: Այդ հաշվարկի գործընթացը բարդանում է, եւ կարելի է ասել, որ դառնում է անվերահսկելի: Չէ՞ որ գազի խտությունը տարբերվում է. փոփոխական է, մշտական չէ, օրվա տարբեր ժամերին կարող է տարբեր խտություն ունենալ, եղանակից եւս կախված կարող է այն տարբեր լինել:


Նման դեպքերում ՊԵԿ-ում այս հարցերին այլ ձեւով են նայում, չեն խորանում դետալների, նրբությունների մեջ: Դե արի ու ապացուցի, որ խորանարդ ստացել եմ, կիլոգրամով վաճառում եմ, սա է ստացվել: Կաշխատեն մեկ ամիս, կտեսնեն ինչ է ստացվում, կսկսեն գինը բարձրացնել կամ կբերեն այն համապատասխան գնին, որից իրենք չեն տուժում: Հո մինուսով չե՞ն աշխատելու»,- անկեղծացավ մասնագետը` միաժամանակ նկատելով, որ այս պահին հնարավոր չէ հստակ կանխատեսել` կբարձրանա գինը, թե ոչ: Նկատենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է. «Գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, եւ թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են»: Միաժամանակ նա զգուշացրել է. «Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են»:


Ինչեւէ, ՀՀ Սյունիքի մարզում գազալցակայանները ստանում են իրանական եւ ռուսական գազի խառնուրդ, իսկ օրենքի այս նախագիծը սկսել է իրենց մտահոգել: Օրինակ` Կապան քաղաքում գործող «Արկարգազ» գազալցակայանի տնօրեն Արթուր Բուդաղյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, զայրացավ` նշելով. «Ոչ մի նրբություն չի քննարկվել, ոչ մեկ ոչինչ չի հասկանում: Այնտեղ շատ անհաջող գրուպա է հավաքված: Իրենց հայտարարած մեծությունը սուտ է, նման բան չկա»: Նշենք, որ գիտականորեն ապացուցված է սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի փոխհարաբերակցության` տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ):


«Բայց թող մեզ մեկը ապացուցի դա, մեզ պետք է անկախ լաբորատորիա, որը կարողանա ապացուցել, որ 0.717 կգ է 1 խմ-ն: Մենք էլ կշեռք ունենք, բայց չենք կարողանում խտություն չափել: Բայց ֆիզիկայի դասագրքում գրված է, որ զանգվածը բաժանում ես ծավալի վրա, ստանում ես խտություն: Հիմա մենք ունենք չափիչ սարքեր, որը զանգված է տալիս, եւ ունենք չափիչ սարք, որ ծավալն է տալիս: Կարո՞ղ ենք մենք դրանից խտություն իմանալ գոնե մոտավորապես, եթե ոչ ճշգրիտ: Իհարկե, կարող ենք»,- բացատրեց գազալցակայանի տնօրենը:


Նրա խոսքով` այս թեմայի շուրջ Սյունիքի մարզի գազալցակայանների ղեկավարները այս օրերին հավաքվել են, քննարկում անցկացրել: «Մենք` Սյունիքի մարզում գործող գազալցակայանների ղեկավարներս, համաձայն չենք դրան, քանի որ մեզ մոտ խառնվում է իրանական ու ռուսական գազը, մեզ խառնուրդն են տալիս: Մենք չենք թանկացրել, բայց դա չի կոչվում, որ ճիշտ են տալիս: Քանի որ ուրիշ խտություն է ստացվում, ինչու են մեր դեպքում էլ այդպես հաշվում, ինչպես Երեւանում: Խոսքը Սյունիքի մարզի մասին է: Հիմա մեր պատերազմը հարկայինի հետ է, որովհետեւ նա նույն գումարն է ուզելու, մենք այդքան չենք ծախելու, դա է խնդիրը: Մենք էլ ենք ժողով արել մարզի տնտեսվարողներով, «Գազպրոմ Արմենիա»-ին էլ ենք դիմել, կառավարությունը տեղյակ է, բայց դեռ արձագանք չկա: Մենք իրենց բերած խտության չափին չենք հավատում»,- հայտարարեց Արթուր Բուդաղյանը:


Իսկ, ահա, Արգավանդում գազալցակայան շահագործող Էդգարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց` խնդիրն այն է, որ գնելիս չափման միավորը խորանարդ մետրն է, իսկ վաճառելիս` կիլոգրամը. «Այսինքն` կոնկրետ գազի կալորիականության տարբերության դեպքում այստեղ տարբերությունը մեզ վրա երեւալու է: Տեսականորեն խնդիր չկա, բայց պրակտիկայում խնդիրներ կլինեն»:


Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից փոխանցեցին. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ԱԳԼՃԿ-ներին բնական գազը մատակարարում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված սակագնով: Բաժանորդների հետ հարաբերություններում ընկերությունը բացառապես գործում է նրանց հետ կնքված պայմանագրերի շրջանակում եւ ՀԾԿՀ-ի կողմից հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» դրույթների համաձայն»:


Սյունէ Համբարձումյան







[i]Источник: armlur.am[/i] скачать шаблон для dle скачать бесплатно фильмы



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 22


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Նորաձևություն
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր