• 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 14:00 – Ինչ է փոխվել.Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել զերծ մնալ Արցախում պատերազմ սկսելու կոչեր անելուց 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 12:08 – Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել 
  • 12:31 – Տեսանյութ.Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է հենց բեմում՝ համերգի ժամանակ 

Ապրիլի 13-ին Երևանում շուրջ 7500 ծառ և թուփ կտնկվի

 
Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Հասցեական և բացառապես ոռոգելի տարածքներում ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: 
 
«Բոլոր 12 վարչական շրջաններում հասցեական իրականացվելու են ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաև եղած ծառապատ հատվածներում լինելու են կոնկրետ ծառատեսակների համալրումներ: Քաղացիներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին: Ծառեր և թփեր տրամադրվելու են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք դիմել են և ցանկություն են հայտնել իրենց տարածքներում իրականացնել ծառատնկումներ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: 
 
Մոտեցումը նորովի է ծառատեսակների ընտրության հարցում: Գալիք տարիներին Երևանը կզարդարեն ծաղկող ծառերը: Նախատեսվում է զարգացնել նաև ուղղաձիգ կանաչապատումը. ծաղկառատ կլինեն վերգետնյա անցումներն ու պատշգամբները: 
 
«Ծառերի ստանդարտները փոխված են, դրանք ավելի կենսունակ, ավելի մեծ ծառերի տնկիներ են լինելու, դրանց մեջ կան նաև կատալպաներ, արոսենիներ, ծաղկող ակացիաներ: Մարտի 23-ի և ապրիլի 13-ին նախատեսված ծառատունկի ընթացքում ավելի քան 15000 ծառ և թուփ տնկած կլինենք: Մեծ քանակ նախատեսվում է նաև աշնանային հիմնական ծառատունկի շրջանակում»,- ասում է Խաչիկ Հակոբյանը: 
 
Նոր դիմագիծ, նոր մոտեցումներ Երևանի կանաչապատման ոլորտում և ծրագրային հստակ քաղաքականություն՝ տարբեր ուղղություններով: Այս տարի նոր մոտեցում ցուցաբերվեց էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում մանրացվում են, նոր տեղափոխվում: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումն արդեն տեսանելի է Երևանում: Մայրաքաղաքում մեկնարկել են նաև բնաշիվային աճի էտման աշխատանքները:
 
«Բնաշիվային աճի էտման ժամանակ մենք փրկելու ենք այն բոլոր կոճղերից աճ տված և թփեր դարձած ծառերը, որոնք տարիների ընթացքում այդպես մացառուտների են վերածվել: Մենք դրանք ազատելու ենք ավելորդ ճյուղերից, էտելու ենք, թողնելու ենք հիմնական գլխավոր առանցքային մասը, որը լիարժեք շանս ունի մեծ սաղարթով ծառի վերածվելու»,- ընդգծում է բնապահպանության վարչության պետը:
 
Ընթացիկ տարում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անտառի և Սարալանջի հատվածներում կիրականացվեն անտառվերականգնման և կանաչապատման աշխատանքներ: Սարալանջի շուրջ 10 հա տարածքը կոռոգվի կաթիլային եղանակով։ Մի քանի տարի անց կունենանք այս պատկերը: 2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 22


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Նորաձևություն
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր